Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ Գերմանիան հրաժարվել է Լեհաստանով տանկային շարասյուներ տեղաշարժելուց Լավրովը կասկածի տակ դրեց Գերմանիայի և Բրիտանիայի պաշտպանության նախարարների ադեկտվատությունը Զելենսկի. ԱՄՆ-ն Ուկրաինային չի փոխանցում նույնիսկ Եվրոպայի կողմից վճարված Patriot հրթիռները

ԵՐԵՎԱՆ-ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ ՌԵՏՐՈ ՄԵՔԵՆԱՆԵՐԻ ՇՔԵՐԹ` ՆՎԻՐՎԱԾ ԵՌԱՏՈՆԻՆ

Արխիվ 12-16

ԵՐԵՎԱՆ-ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ՌԵՏՐՈ ՄԵՔԵՆԱՆԵՐԻ ՇՔԵՐԹ` ՆՎԻՐՎԱԾ ԵՌԱՏՈՆԻՆ


Հայոց եռատոնի` Արցախի բանակի կազմավորման, Շուշիի ազատագրման 23-րդ եւ Հայրենական մեծ պատերազմի 70-րդ տարեդարձի կապակցությամբ Հայաստանի ավտոմոբիլային ֆեդերացիան կազմակերպել է Երեւան-Շուշի-Ստեփանակերտ ռետրո ավտոմեքենաների շքերթ: Շքերթի մեկնարկը կտրվի մայիսի 8-ին, Երեւանի Արցախի փողոցից: Ֆեդերացիայի նախագահ Գագիկ Աղաջանյանը "Իրավունք"-ին փոխանցեց, որ թեպետ ավտոերթին մասնակցելու համար ներկայացված է եղել մոտ 60 հնաոճ մեքենա, սակայն տեխնիկական վիճակի վերլուծության արդյունքում դրանցից միայն 21 մեքենայի է ֆեդերացիան թույլատրել մասնակցել միջոցառմանը: "Մոտավորապես 60 հոգանոց խումբ է մեկնելու: Յուրաքանչյուր մեքենա ունի երկուական վարորդ: Բացի այդ, շարասյան հետ Երեւանից Ստեփանակերտ կմեկնեն տեխնիկական անձնակազմը, ուղեկցող անձնակազմը եւ ֆեդերացիայի անդամները: Հայաստանում նմանատիպ մեքենաներ շատ կան, սակայն այդ ծանր ճանապարհն անցնելու հնարավորություն բոլոր մեքենաները չէ որ ունեն",- ասաց Գ. Աղաջանյանը:
Առաջին օրը` մայիսի 8-ին, հնաոճ ավտոմեքենաների շարասյունը Երեւանից կմեկնի Գորիս, մայիսի 9-ին կժամանի Շուշի: Շուշիում երթի մասնակիցները ծաղկեպսակ կդնեն ազատամարտիկների հուշարձանին, որից հետո կմեկնեն Ստեփանակերտ: "Նախապես պլանավորված ժամանակացույցի համաձայն` Ստեփանակերտում ժամը 12:00-ին ծաղկեպսակ կդնենք Հայրենական պատերազմի մասնակիցների հիշատակը հավերժացնող հուշահամալիրին, որից հետո տեղի կունենա ռետրո մեքենաների ցուցադրություն Ստեփանակերտի կենտրոնական հրապարակում",- տեղեկացրեց Հայաստանի ավտոմոբիլային ֆեդերացիայի նախագահը:

ԱՐՄԻՆԵ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ