Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ Գերմանիան հրաժարվել է Լեհաստանով տանկային շարասյուներ տեղաշարժելուց Լավրովը կասկածի տակ դրեց Գերմանիայի և Բրիտանիայի պաշտպանության նախարարների ադեկտվատությունը Զելենսկի. ԱՄՆ-ն Ուկրաինային չի փոխանցում նույնիսկ Եվրոպայի կողմից վճարված Patriot հրթիռները

"Ո՛Չ ՎՐԱՍՏԱՆԸ, Ո՛Չ ՈՒԿՐԱԻՆԱՆ ՀԱՏՈՒԿ ՎԱՏ ՎԵՐԱԲԵՐՄՈՒՆՔ ՉՈՒՆԵՆ ԱՐՑԱԽՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ"

Արխիվ 12-16

"Ո՛Չ ՎՐԱՍՏԱՆԸ, Ո՛Չ ՈՒԿՐԱԻՆԱՆ ՀԱՏՈՒԿ ՎԱՏ ՎԵՐԱԲԵՐՄՈՒՆՔ ՉՈՒՆԵՆ
ԱՐՑԱԽՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ"


Ի տարբերություն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների, որոնք օրերս կայացած Արցախի խորհրդարանական ընտրությունները ընդունելի եւ ժողովրդավարական են համարել, Վրաստանն ու Ուկրաինան իրենց "պարտքն" են համարել հայտարարություններ տարածել, թե չեն ճանաչում ԼՂՀ ընտրությունների լեգիտիմությունը: "Հարեւան" եւ "բարեկամ" երկրների այսպիսի արձագանքի վերաբերյալ "Իրավունքը" զրուցեց ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր ԱՐՏԱԿ ԶԱՔԱՐՅԱՆԻ հետ.
–Վրաստանը եւ Ուկրաինան խնդրին մոտենում են տարածքային ամբողջականության կարեւորման տեսակետից: Իսկ մեր տեսակետից ինքնորոշման իրավունքը որեւէ բանով չի զիջում եւ չի կարող զիջել տարածքային ամբողջականության սկզբունքին: Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը եւ այնտեղ կայացած ժողովրդավարական ընտրություններն ապացուցում են, որ ինքնորոշման իրավունքը լավագույն սկզբունքն է, նորմն է` երկարատեւ կայունություն եւ խաղաղություն ապահովելու համար: Եվ չի կարելի այդ սկզբունքների մեջ հավասարություն կամ տարանջատումներ մտցնել: Կարծում եմ` ե՛ւ Վրաստանը, ե՛ւ Ուկրաինան կոնկրետ Լեռնային Ղարաբաղի խնդրի վերաբերյալ ունեն միջազգային սկզբունքների մեջ տարանջատում դնելու հարց: Միեւնույն ժամանակ, վստահ եմ, որ ո՛չ Վրաստանը, ո՛չ Ուկրաինան հատուկ վատ վերաբերմունք չունեն Արցախի եւ Արցախում ապրող ժողովրդի ու այնտեղ տեղի ունեցած ընտրությունների վերաբերյալ: Բայց քաղաքական առումով, իհարկե, հասկանում եմ նաեւ Վրաստանի եւ Ուկրաինայի մոտեցումը, ինչը, բնականաբար, չեմ կիսում, որովհետեւ ինքնորոշման իրավունքն է այն հիմնարար բազիսային սկզբունքը, որը հնարավորություն է տալիս խոսել սուվերեն պետություններից, ազատ ապրող ժողովուրդներից եւ զարգացող ժողովրդավարությունից:
– Պարոն Զաքարյան, թերեւս ԼՂՀ խորհրդարանական ընտրությունները առաջին հայկական ընտրությունն էր, որի մասին առաջինը հենց դրական արձագանքեցին ընդդիմադիր ուժերից: Չե՞ք կարծում, որ ՀՀ-ն ԼՂՀ-ից այս հարցում "սովորելու" բան ունի:
– Սովորելու խնդիր չեմ ուզում դնել, բայց, իհարկե, շատ ուրախ եմ, որ  Արցախում միանշանակ բոլոր միջազգային եւ տեղական դիտորդների եւ մասնակցող կողմերի կարծիքները համընկնում են: Իրականում բարձր մակարդակով անցկացված ժողովրդավարական ընտրություններ տեղի ունեցան:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ