Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ Գերմանիան հրաժարվել է Լեհաստանով տանկային շարասյուներ տեղաշարժելուց Լավրովը կասկածի տակ դրեց Գերմանիայի և Բրիտանիայի պաշտպանության նախարարների ադեկտվատությունը Զելենսկի. ԱՄՆ-ն Ուկրաինային չի փոխանցում նույնիսկ Եվրոպայի կողմից վճարված Patriot հրթիռները

93-ԱՄՅԱ ՎԵՏԵՐԱՆԻ ԲՆԱԿԱՐԱՆԸ ՎԵՐԱՆՈՐՈԳՎԵՑ

Արխիվ 12-16

93-ԱՄՅԱ ՎԵՏԵՐԱՆԻ ԲՆԱԿԱՐԱՆԸ ՎԵՐԱՆՈՐՈԳՎԵՑ

Մայիսի 9-ի` Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի օրվանն ընդառաջ "Հարավկովկասյան երկաթուղու" աշխատակիցները` "Հարավկովկասյան երկաթուղի" ՓԲԸ գլխավոր տնօրեն Վիկտոր Ռեբեցի գլխավորությամբ այցելեցին Կոտայքի մարզի Սոլակ համայնք, որտեղ հյուրընկալվեցին Հայրենական մեծ պատերազմի մասնակից 93-ամյա Գերասիմ Մարգարյանի` "Հարավկովկասյան երկաթուղու" տնօրինության ջանքերով նոր վերանորոգված տանը:
Վիկտոր Ռեբեցը խոսելով 93-ամյա վետերանի անցած ուղու մասին` մասնավորապես ասաց. "Գերասիմ Մարգարյանըª Հայրենական մեծ պատերազմին մասնակցած, քանիցս ծանր վիրավորված, մեծ թվով պարգեւների արժանացած հերոսը, պատերազմից հետո էլ շարունակեց ծառայել հայրենիքին: Նա հիսուն տարուց ավել աշխատել է երկաթուղային համակարգում: Մենք մտածում էինքª ինչպես մեր երախտիքը հայտնենք մեր վետերաններին, եւ իմացանք, որ Գերասիմ պապի բնակարանը գտնվում է խարխուլ, կիսավեր վիճակում: Ուստի, հանձն առանք ամբողջությամբ վերանորոգել Հայրենական մեծ պատերազմի մասնակցի բնակարանը: Եվ այսօր մենք ուրախ ենք, որ Գերասիմ Մարգարյանն այսուհետ իր ծերությունը կանցկացնի նոր, վերանորոգված բնակարանում` իր ամեն հարմարություններով":
Գերասիմ Մարգարյանն էլ, ով այսօր ունի 14 թոռ եւ 18 ծոռ, իր շնորհակալական խոսքը հղեց "Հարավկովկասյան երկաթուղու" տնօրինությանը. "Վիկտոր Իվանովիչը, տեսնելով իմ տան վիճակը, ինձ համար ստեղծեց մարդավայել ապրելու պայմաններ` իմ կիսավեր, առանց լուսամուտների տունը վերածեցին նորմալ տան: Շնորհակալ եմ, որ իմ աշխատանքը ոչ միայն չեն մոռացել, այլ տարիներ անց էլ հիշել եւ գնահատել են: Իմ շնորհակալություն եմ հայտնում հատկապես հարգարժան Վիկտոր Իվանովիչին":

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ