ՄՈՍԿՈՎՅԱՆ ՇՔԵՐԹԸ ԵՐԿՐՈՐԴ ԲԵՎԵՌԻ ՍՏԵՂԾՄԱՆ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՀՌՉԱԿԱԳԻՐՆ Է
Արխիվ 12-16ՄՈՍԿՈՎՅԱՆ ՇՔԵՐԹԸ ԵՐԿՐՈՐԴ ԲԵՎԵՌԻ ՍՏԵՂԾՄԱՆ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՀՌՉԱԿԱԳԻՐՆ Է
Ասել, որ այս օրերին ողջ համաշխարհային քաղաքական ուշադրությունը կենտրոնացած է Մոսկվայում մեկնարկած Մեծ հայրենականի հաղթանակի 70-ամյակի միջոցառումների վրա, էլի մեղմ կհնչեր: Այդ համընդհանուր ուշադրությունը մի քանի բաղադրիչներ ունի, թեեւ դրանք բոլորն էլ մեկ շղթայի մեջ են տեղավորվում:ՄԱՅԻՍԻ 9-Ի ՆՈՐ ԻՄԱՍՏԸ
Բաղադրիչներից առաջինը, անշուշտ, այն նորագույն զինատեսակներն են, որոնք կներկայացվեն մոսկովյան շքերթին: Շարքային մարդկանց համար այդ ամենը, իհարկե, միայն դիտարժան դրվագ է: Իսկ ահա փորձագիտական շրջանակների համար խնդիրն այլ է. այդ նորագույն զինատեսակներով Ռուսաստանը որոշ չափով բացում է փակագծերը, ինչն արդեն իսկ բավական է, որ արեւմտյան փորձագիտական կենտրոնները բավականին մոտավոր պատկերացումներ կազմեն, թե ինչ փուլում է ԽՍՀՄ-ի հետ փլուզված ռուսական զինուժի արդիականացման գործընթացը, ինչքանով է վերականգնվել երբեմնի խորհրդային ռազմական զորությունը: Իսկ դա այն կարեւորոգույն ինդիկատորներից է, որն Արեւմուտքին ու հատկապեսª ԱՄՆ-ին հուշելու է, թե ինչ հետագա ընթացք կարող է տալ ռուս-ամերիկյան հարաբերություններին, գնալ նոր սրացումների՞, ավելի զգուշավո՞ր քաղաքականություն վարել եւ այլն:
Երկրորդ բաղադրիչը, որը, ի դեպ, իր հերթին պակաս կարեւոր չէ Ռուսաստանի նկատմամբ ամերիկյան քաղաքականության կողմնորոշման հարցում, այն է, թե համաշխարհային լիդերներից ովքեր կլինեն Մոսկվայում: Այն առումով, որ տեւական ժամանակ Վաշինգտոնը նախագահ Օբամայի մակարդակով պաշտոնապես իրականացնում է Ռուսաստանի համաշխարհային մեկուսացման քաղաքականություն եւ մայիսի 9-ին Մոսկվա գալ-չգալու հարցն էլ իր հերթին է վերածվել ինդիկատորի, թե այդ քաղաքականությունն ինչ էֆեկտ ունի:
Եվ միայն այն փաստը, որ ի թիվս, նախնական տվյալներով, մոտ 30 պետությունների ղեկավարներիª Մոսկվայում են լինելու Չինաստանի եւ Հնդկաստանի առաջին դեմքերը, շատ բանի մասին է վկայում:
Եվ վերջապեսª մոսկովյան այս միջոցառումները կարեւորվում են հետեւյալ տեսանկյունից եւս: Հայտնի փաստ է, որ աշխարհի կառավարման ներկայիս մոդելը ձեւավորվել է հենց Երկրորդ աշխարհամարտի արդյունքների հիման վրա: Ընդ որումª ԽՍՀՄ-ի փլուզմամբ այդ կառավարման մոդելում լուրջ տեղաշարժեր եղան հօգուտ Միացյալ Նահանգներիª արդյունքում ձեւավորելով ԱՄՆ-ի եւ դոլարի հեգեմոնիայով ֆինանսաքաղաքական ներկայիս համակարգը: Բայց եթե անցած դարի 90-ականներին այդ իրավիճակը, այսպես ասենք, անառարկելի էր, եւ ԱՄՆ-ն էլ իր ուժերին վստահª առանձնապես չէր էլ մտածում իր կշռի տակ պատմական հիմքեր, հիմնավորումներ դնելու մասին, ապա վերջին տարիներին Վաշինգտոնն ակնհայտորեն կորցնում է այդ կշիռը: Այսինքնª նաեւ առաջ է գալիս ներկայիս աշխարհակարգը պատմականորեն "հիմնավորելու" անհրաժեշտություն, եւ այդ առումով պատահական չեն հատկապես Արեւելյան Եվրոպայում արդեն բացահայտ դարձած գործընթացները ¥սկսած պատմաքաղաքական հայտարարություններից, վերջացրած հուշարձանների ապամոնտաժումով¤, որոնք փորձում են մի կողմից շեշտակիորեն նվազեցնել Երկրորդ աշխարհամարտում ունեցած ԽՍՀՄ-ի դերը, մյուս կողմից էլª նույնքան "ծանրացնել" Միացյալ Նահանգների դերը: Բայց մյուս կողմից էլ 90-ականներից հետո շատ բան է փոխվել: Առաջին. Ռուսաստանը որոշակիորեն վերականգնել է իր դիրքերը եւ հիմա 1945-ին ստացած իր համաշխարհային քաղաքական դիրքերը հետ ստանալու հայտ է ներկայացնում: Երկրոդ. հսկայական թռիչք է ունեցել Չինաստանը եւ այսօր ակնհայտորեն չի համապատասխանում 1945-ի աշխարհակարգով նրան վերապահված դերին: Եվ այդ առումով, իհարկե, պատահական չեն ռուսական տարբեր աղբյուրների առաջ քաշած այն պնդումները, թե Երկրորդ աշխարհամարտում եվրասիական տարածաշրջանում ԽՍՀՄ-ից զատ Չինաստանը եղել է առանցքային դերակատարներից մեկը: Շատ բան է ասում նաեւ մոսկովյան այցից առաջ Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հայտարարությունը. "Չինաստանի եւ Ռուսաստանի ժողովուրդները բոլոր խաղաղասեր պետությունների եւ ժողովուրդների հետ միասին պատրաստ են ողջ վճռականությամբ եւ բոլոր ջանքերով հանդես գալ ընդդեմ Երկրորդ համաշխարհային պատերազմի պատմությունը հերքելու, առճակատելու եւ վերաշարադրելու բոլոր փորձերին... Այսօր Չինաստանի եւ Ռուսաստանի ժողովուրդները ձեռք ձեռքի, ուս ուսի տված` կպաշտպանեն խաղաղությունը ողջ աշխարհում": Դիվանագիտական այս արտահայտության տակ դժվար չէ կարդալ այս հստակ մեսիջը. "Այսօր մենք ու ռուսներն աշխարհում ունենք մեր հստակ եւ որոշիչ տեղն ու դերը, ու չփորձեք դա կասկածի տակ առնել": Իսկ սա ոչ այլ ինչ է, քան որպես ԱՄՆ-ին հակակշիռª ռուս-չինական համաշխարհային բեւեռի նույնիսկ ոչ թե ստեղծման ծրագիր, այլª հռչակման հաղորդագրություն: Հասկանալի էª համեմված ռուսական հիշատակված նորագույն ռազմատեխնիկայով, չին-ռուսական եղած եւ նոր տնտեսական կապերով, որոնք կֆիքսվեն Չինաստանի նախագահի այցի ժամանակ: Ընդ որումª հաշվի առնենք նաեւ, որ Մայիսի 9-ին Մոսկվայում ներկա գտնվելովª հիշատակված մոտ երեք տասնյակ պետությունների հիմնական մասը եւս այդ բեւեռի մասը կազմելու հայտ է ներկայացնում: Իսկ ահա Ռուսաստանն արդեն ներկայանում է նաեւ Եվրասիական միության տեսքով, եւ այդ առումով պատահական չէ, որ հենց այսօր նախատեսվում է Միության կազմի ընդլայնում`
Ղրղզստանի հաշվին: ԵՏՄ-ն, ճիշտ է, դեռ ողջ նախկին ԽՍՀՄ տարածաշրջանը չէ, սակայն ռազմական փորձագետներից մեկը, որի հետ օրերս զրուցելու առիթ ունեցանք, ուշադրություն է հրավիրում մեկ էական գործոնի վրա. "Միության կազմում այս պահին գտնվող երկրների հաշվին եւ, հատկապես, Ղրիմը ՌԴ կազմ վերադարձնելուց հետո հնարավոր է ամբողջական ռազմավարական, ռազմական վերահսկողություն ապահովել ողջ նախկին խորհրդային տարածաշրջանի նկատմամբ":
ԵՎՐՈՊԱՆ ԷԼ ՀԱՅՏՆՎԵՑ "ԿԱՄ-ԿԱՄ"-Ի ԱՌԱՋ
Այսպիսովª մայիսի 9-ի մոսկովյան այդ շքերթը կարելի է համարել երկրորդ համաշխարհային բեւեռի ստեղծման պաշտոնական հռչակագիր: Բեւեռ, որը, մեղմ ասած, կասկածի տակ է առնում ամերիկյան եւ դոլարային հեգեմոնիայով աշխարհի կառավարման արդի համակարգը: Ավելին. մայիսի 10-ին Մոսկվա Գերմանիայի կանցլերի նախատեսված այցը, ասենքª նաեւ Ֆրանսիայի նախագահի նման այց չկատարելու հազար ու մի համոզիչ պատճառաբանությունները հուշում են ¥կայցելի ԱԳ նախարարը կամ նաեւ վարչապետը¤, որ ավանդական ամերիկյան բեւեռի ամբողջականությունն էլ է հարցականի տակ: Դրա տրամաբանությունը կա. 1945թ. ստեղծված աշխարհակարգում Գերմանիայի համար տեղ չկար, իսկ Ֆրանսիան, թեեւ պաշտոնապես մնաց "բարձրագույն խմբում", բայց ակնհայտորեն էականորեն թույլ դիրքերով: Եվ այս հարցում էլ է այս 70 տարիներին շատ բան փոխվել. Ֆրանսիան ու հատկապեսª Գերմանիան ներկայիս 500 միլիոնանոց Եվրոպայի առանցքային դեմքն են, ինչն արդեն միանշանակ չի համապատասխանում 70 տարի առաջ նրանց տրված դերակատարմանը: Կոպիտ ասածª 1945-ին Ֆրանսիա եւ Գերմանիա մտած ամերիկյան օկուպացիոն զորքերը դեռ այնտեղ են, երբ Բեռլինը գրաված խորհրդային բանակն այնտեղից հեռացել է ավելի քան քառորդ դար առաջ: Եվ ինչքան էլ այս օրերին ՆԱՏՕ-ում ԱՄՆ դեսպան Դուգլաս Լյուտը համոզում է, թե Եվրոպայում ամերիկյան զորքերի թվակազմը 400 հազարից նվազել է մինչեւ 60 հազար, դրանից խնդրի էությունը չի փոխվումª Գերմանիան ¥ասենքª ցանկացած այլ երկիր¤ համաշխարհային քաղաքականության "բարձրագույն խումբ" չի կարող մտնել, քանի դեռ իր երկրում ունի թեկուզեւ մեկ օտարերկրյա ռազմակայան: Իսկ այն, որ արդյունքում գնալով ավելի դժվար է դառնում թաքցնել Եվրոպայի եւ ԱՄՆ-ի միջեւ առկա այս խորքային հակասությունը, ինչպես նաեւ, որ ռուս-չինական բեւեռը Եվրոպայի համար այդ իրավիճակը փոխելու ռեալ հնարավորություն է, դժվար չէ կռահել գնալով տեսանելի դարձող այն վատ թաքցված սիրախաղերից, որոնք կանցլեր Մերկելն ու նախագահ Օլանդն սկսել են Մոսկվայի հետ: Եվ կարծես թե հանգուցալուծումը մոտ է, հաշվի առնելով, օրինակ, ամերիկյան հեղինակավոր հրապարակախոս Փոլ Քրեյգի հետեւյալ խոսքը. "Եվրոպան պետք է ընտրություն կատարիª կա՛մ մնա Միացյալ Նահանգների հետ, կամ` Ռուսաստանի":
Բայց ահա այս հունիսին լրանում է Ռուսաստանի նկատմամբ եվրոպական ամենահիմնական պատժամիջոցների ժամկետը, եւ եթե նոր որոշում չկայացվի, պատժամիջոցները պարզապես մեխանիկորեն կդադարեն գործել: Նոր որոշումը կարող է կայացվել միայն ԵՄ բոլոր անդամների համաձայնությամբ, մինչդեռ փաստ է, որ նրանցից առնվազն 6-7-ն այս պահին էլ են պահանջում պատժամիջոցները չեղյալ համարել ու հազիվ թե քվեարկեն երկարացման օգտին: Իսկ այս հանգամանքը հաստատ ԱՄՆ-Եվրոպա հարաբերությունների հարցում ճգնաժամային էֆեկտ է խոստանում: Կամ էլ մնում է Եվրոպան նորից բաժանելª տիրելու համար: Ու թերեւս ամեն ինչ այնքան է խորացել, որ անգամ ԵՄ թիվ մեկ պաշտոնյանª եվրահանձնաժողովի նախագահ ¥Գերմանիայի շնորհիվ¤ Ժան Կլոդ Յունկերն է իրեն նման արտահայտություններ թույլ տալիս. "Ոմանք, հատկապեսª անգլոսաքսոնական աշխարհը, ամեն միջոց կփորձեն ձեռնարկելª եվրագոտին մասերի բաժանելու համար": Սրանից հետո, իհարկե, տիկին Մերկելին այլ բան չի մնում, քան Մոսկվա վազելը:
ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ
