Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ Գերմանիան հրաժարվել է Լեհաստանով տանկային շարասյուներ տեղաշարժելուց Լավրովը կասկածի տակ դրեց Գերմանիայի և Բրիտանիայի պաշտպանության նախարարների ադեկտվատությունը Զելենսկի. ԱՄՆ-ն Ուկրաինային չի փոխանցում նույնիսկ Եվրոպայի կողմից վճարված Patriot հրթիռները

ԶԱՐՄԱՆՔ

Արխիվ 12-16

Բավարար է մի բան ասել, եւ խոսքը դեռ չավարտած` հայտնվում է մի քաղաքական գործիչ եւ հայտարարում` ես դեմ եմ, ու մի բան էլ հասցնում բազմակետանոց հիմնավորում ներկայացնել: Սույն զարմանահրաշ հատկություն ունեցող քաղգործիչը ԼՅՈՎԻԿ ԶՈՒՐԱԲՅԱՆՆ է, ով արդեն իսկ կոչ է արել խոշորացվող համայնքների բնակիչներին մայիսի 17-ի հանրաքվեին մեկ մարդու պես դեմ  քվեարկել: Նրա խոսքով. "Իշխանությունների վերջին 16 տարվա գործունեության եւ ջանքերի հետեւանքով Հայաստանում ինքնակառավարման ինստիտուտը հիմնովին խարխլված է, եթե ոչ` ոչնչացված: Մենք կարծում ենք, որ ինքնակառավարումը Հայաստանում այլեւս կրում է իմիտացիոն բնույթ, եւ այսօր քննարկվող նախագիծը այդ առումով նույնպես հերթական մի իմիտացիա է, եւ, ավելին ասեմ, ես հարցերս հենց այնպես չէի տալիս այդ վերահսկողության մեխանիզմների մասին: Եւս մեկ անգամ մենք տեսնում ենք, որ փորձում եք համայնքների վրա փաթաթել ինչ-որ պահանջներ եւ նրանց ավելի վերահսկելի դարձնել պետական կենտրոնական իշխանությանը": Բայց, գրողը տանի, ինչո՞ւ հենց վերջին 16 տարին է նշում` շատ պարզ պատճառով: Հո չի հայտարարելու, որ ԼՏՊ-ն գլխանց տեղական ինքնակառավարման հերն է անիծել:
"Ճնշումներն ամենաշատն ազդեցին կուսակցության ունեցած արդյունքների վրա: Ազգային անվտանգության ծառայությունն իր ամբողջ ներուժն ուղղել էր մեր համակիրների նկատմամբ ճնշումներին: Սա լրջագույն հանցագործություն էր, երկրի սահմանադրական կարգի դեմ կատարված հանցագործություն",- ի՞նչ կարծիքի եք, ո՞վ է այդ հայտարարության հեղինակը: ՀԱԿ-ի կամ "Ժառանգության" որեւէ ներկայացուցի՞չ` ոչ, չարաչար սխալվում եք: Այդ թունդ բողոքը հնչել է Արցախի տեղական սաքունց ՀԱՅԿ ԽԱՆՈՒՄՅԱՆԻ շուրթերից: Այսպիսով, քառորդ դար Արցախում նման բառապաշար չի հնչել, սակայն զարմանալիորեն բավարար եղավ ընդամենը եվրոպամոլ մեկը, որպեսզի ՀՀՇ-ական զազրելի բառապաշարն ու ձեւակերպումները թափանցեն Արցախ: Ու ի լրումն դրա, Խանումյանը նաեւ տրտնջաց, որ ՀՀ գրանտածիծ հանրույթը իրեն չօգնեց. "Ընտրություններից առաջ ես հանդիպումներ ունեցա հայաստանյան քաղաքացիական հասարակության եւ քաղաքական որոշ ուժերի ներկայացուցիչների հետ` խնդրելով դիտորդական առաքելություն իրականացնել Արցախի ԱԺ ընտրությունների ժամանակ: Ցավոք սրտի, նրանց մեծ մասը մերժեց` հիմնականում ռեսուրսների բացակայության պատճառով":
Ինչքան էլ զարմանալի լինի, սակայն  թռչնագրիպի մասին առասպելը, որն այդքան ծաղրել ենք ժամանակին, երեկ պետք եկավ մեր երկրում: Հայաստանի գյուղնախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության (ՍԱՊԾ) ղեկավար ԱՐՄԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԻ երեկվա հրամանով` մայիսի 7-ից արգելվել է Թուրքիայից մեր պետության տարածք ներմուծել կենդանի թռչուն, թռչնամթերք, հումք (փետուր, աղվամազ), ապրանքային եւ ինկուբացիոն ձու, մսոսկրային ալյուր, կերեր, լրացակերեր (բացի սինթետիկ եւ քիմիական նյութեր պարունակող լրացակերերից), պոլիմերային եւ ստվարաթղթե պալարային տուփեր եւ միջադիրներ` մինչեւ կարանտինի չեղյալ հայտարարելը: ՍԱՊԾ տարածած տեղեկատվության համաձայն, տվյալ որոշումը կայացվել է կանխելու համար Թուրքիայում արձանագրված H5N1 տիպի թռչնագրիպի հնարավոր ներթափանցումը Հայաստան: Դե ինչ, մնում է ողջունել այն քայլը, որով թուրքական ապրանքների բավականին լայն տեսականու մուտքը մեր երկիր արգելվում է: Իսկ թե ի՞նչ պատճառաբանությամբ, դա արդեն կարեւոր չէ, դեմ չենք լինի, որ թուրքական որեւէ ապրանքի մուտքն արգելվի նույնիսկ այն պատճառաբանությամբ, որ արտադրողը գլխարկ չի դրել:
Պարբերաբար ԳՈՒՆԱՎՈՐ ՄԵՏԱՂԻ գողերի պատճառով մի այլանդակություն լինում է: Էլ բազում գերեզմաններ պղծվեցին, էլ վնաս հասցվեց Հայկի ու Տորք Անգեղի արձաններին, էլ Հանրապետության հրապարակի մատույցներում թռցրին Յոթնաղբյուրի բրոնզե մասերը, որոնք միասին նույնիսկ մեկ կիլոգրամ չէին: Հիմա էլ տարածվել է հաղորդագրություն, որ մայիսի 5-ին երկաթուղու կիսակայարաններից մեկից ոմն թափթփուկ գողացել է լուսացույցը սնուցող 45 մ մալուխը: Հիմա էլ, զարմանալիորեն, հանուն գունավոր մետաղի չնչին քանակի, հարցականի տակ է դրվել երկաթուղային տրանսպորտի անվտանգությունը: Լավ, մինչեւ ե՞րբ այդ մետաղագողերին վերաբերվելու են որպես սովորական գողերի: Զարմանալի է, մի՞թե պարզ չէ, որ սովորական բնակարանային գողը շատ ավելի քիչ վնաս է պատճառում, քան սրբապղծություն կամ էական տեխնիկական վնաս հասցնող մետաղագողը: Միգուցե ժամանակն է այդպիսի դեպքերի համար  էապես խստացնե՞լ քրեական պատասխանատվությունը, այլ ոչ թե առաջնորդվել չոր գնային հաշվարկով:

Զարմացած է  
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ