ՕԵԿ-Ն ԱԿՏԻՎՈՐԵՆ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ Է ՀԱՋՈՐԴ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՞Ն
Արխիվ 12-16ՕԵԿ-Ն ԱԿՏԻՎՈՐԵՆ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ Է ՀԱՋՈՐԴ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՞Ն
Այսպես ասած` "խոպանչիների" եկամտահարկի եւ շահութահարկի մասին օրենքներում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը դժգոհությունների առիթ էր առաջացրել հասարակության շրջանում: Իշխող կուսակցության ներկայացուցիչների կարծիքով` հասարակության մեջ թյուրընկալում առաջացրին ընդդիմադիրները, որոնք հայտարարեցին` արտագնա աշխատանքի մեկնողներին եւս ցանկանում են հարկել: Մինչդեռ եկամտահարկի եւ շահութահարկի մասին օրենքներում փոփոխություններ կատարելու մասին նախագծի համաձայն` արտագնա աշխատանքի մեկնողները պետք է պայմանագիր կնքեն ՀՀ-ում գործող շինարարական որեւէ կազմակերպության հետ եւ 13 տոկոս եկամտահարկ մուծեն ոչ թե տվյալ երկրի, այլ ՀՀ պետբյուջե: Մինչ օրենքի երկրորդ ընթերցմամբ ընդունվելը, բավական ակտիվ էին ՕԵԿ-ի պատգամավորները, որոնք իրար հերթ չտալով` հարցախեղդ էին անում ԱԺ Սոցիալական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանին: ՕԵԿ խմբակցության քարտուղար Մհեր Շահգելդյանը, օրինակ, Հակոբ Հակոբյանից պարզեց` եթե օրենքը չընդունվի երկրորդ ընթերցմամբ, ի՞նչ է լինելու հետո: "Եթե օրենքը չընդունվի, կաշխատի օրենքի հին, բայց չաշխատող տարբերակը",- անկեղծ պատասխանեց Հակոբ Հակոբյանը: Իսկ թե ինչ նկատի ուներ պարոն Հակոբյանը չաշխատող տարբերակ ասելով` չմանրամասնեց, ինչն իհարկե մտածելու տեղիք է տալիս:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ
