ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԸ ԶԳՈՒՇԱՑՐԵԼ Է` ԶԵՐԾ ՄՆԱԼ ԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԴՐՍԵՎՈՐՈՒՄՆԵՐԻՑ
Արխիվ 12-16ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԸ ԶԳՈՒՇԱՑՐԵԼ Է` ԶԵՐԾ ՄՆԱԼ ԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԴՐՍԵՎՈՐՈՒՄՆԵՐԻՑ
ՀՀ կառավարության նիստում մինչ օրակարգին անցնելը, ՀՀ վարչապետ ՀՈՎԻԿ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԸ նշեց, որ մի քանի օր առաջ կառավարությունում տեղի է ունեցել ծրագրերի իրականացման գրասենյակների` ԾԻԳ-երի, այս տարվա առաջին եռամսյակի հաշվետվության վերաբերյալ քննարկում: ՀՀ վարչապետը քննարկման ժամանակ խոստագույնս զգուշացրել է ԾԻԳ-երի ղեկավարներին զերծ մնալ կոռուպցիոն դրսեւորումներից, ինչի մասին եւս մեկ անգամ ընդգծեց. "Տարիներ շարունակ ԾԻԳ-երի միջոցով երկրում միլիոնավոր ներդրումներ են իրականացվել, սակայն որպես կանոն` խոսվում է ավելի շատ կոռուպցիոն սկանդալների, չարաշահումների, քան իրականացված աշխատանքների մասին: Այս գործընթացներում հրապարակայնության ապահովումն անհրաժեշտություն է: Ի վերջո, քաղաքացին, հասարակությունը պետք է իմանա, թե որտեղ ու ինչպես են ծախսվում ներդրվող ֆինանսական միջոցները": Ապա հավելեց. "Հակառակ դեպքում, ոչ միայն կազատվենք նմանատիպ պաշտոնյաներից, այլեւ անձամբ հետամուտ կլինեմ օրենքի ամբողջ խոստությամբ վերջիններս պատասխանատվության ենթարկելու հարցում":
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
