ԴԵՍՊԱՆԱՏՆԵՐԻՆ ԴԻՄՈՒՄ ԵՔ, ՈՐ Ի՞ՆՉ ԱՆԵՔ
Արխիվ 12-16"100-ամյակն առանց ռեժիմի" նախաձեռնությունը դիմել է ՀՀ-ում գործող դեսպանատներին` ուշադրության կենտրոնում պահել իրենց բնութագրմամբ` քաղբանտարկյալ Շանթ Հարությունյանին, նրա հետ մյուս ձերբակալվածներին, Վոլոդյա Ավետիսյանին: "Իրավունքը" ԱԺ նախկին նախագահ, ՀՀԿ պատգամավոր ՍԱՄՎԵԼ ՆԻԿՈՅԱՆԻՑ պարզեց` արդյո՞ք օտարերկրյա դեսպաններին դիմելը խնդրի արդյունավետ լուծում է: "Խնդիրն այն է, որ դա այնքան էլ լուծման ձեւ չէ: Նման հարցադրումները հնչեցվում են ոչ թե լուծման ակնկալիքով, այլ ֆիքսում են` նրանք (նկատի ունի Շանթ Հարությունյանն ու մյուս ձերբակալվածները-խմբ.) քաղբանտարկյալներ են, եւ որ այդ ամենը ֆիքսվի նաեւ դրսում",- պատասխանեց ԱԺ նախկին նախագահը:
Դեսպանատները, ըստ Սամվել Նիկոյանի, կարող են "100-ամյակն առանց ռեժիմի" նախաձեռնության կոչի վերաբերյալ հորդորներով հանդես գալ, բայց ոչ ավելին: Ի վերջո, դատաիրավական համակարգն է որոշում` ինչպես վարվել այդ մարդկանց հետ:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ
