ՌՈՒՍՏԱՄՅԱՆԸ` ԼՏՊ-Ի ԽՆԱՄՈՒՆ. "ԼՅՈՒՍՏՐԱՑԻԱ ԻՐԵՆՔ ՉԱՐԵՑԻՆ, ՀԻՄԱ ԻՆՉՈ՞Ւ ԵՆ ԽՈՍՈՒՄ"
Արխիվ 12-16ՀԻՄԱ ԻՆՉՈ՞Ւ ԵՆ ԽՈՍՈՒՄ"
ՀՅԴ խմբակցության ղեկավար ԱՐՄԵՆ ՌՈՒՍՏԱՄՅԱՆԻՑ պարզեցինք` Հայաստանում կարելի՞ է լյուստրացիա անել` ընտրությունների արդյունքներով երկու անգամ իշխանափոխություն անելուց հետո:
Հիշեցնենք` այս մասին հայտարարել է ՀՀ առաջին նախագահի խնամին, նախկին ՀՀՇ-ական, ԱԱԾ նախկին պետ Դավիթ Շահնազարյանը:
Դաշնակցական գործչի խոսքով` իր համար անհասկանալի է` ի՞նչ կապ ունեն ընտրությունների արդյունքները լյուստրացիայի հետ: "Լյուստրացիայի խնդիրը վաղուց էր քննարկվում: Ժամանակին պետք է արվեր լյուստրացիա` հենց սկզբից` 1990-ականներին: Բայց իրենք չարեցին, հիմա ինչո՞ւ են լյուստրացիայից խոսում",- հարցին հարցով պատասխանեց պրն Ռուստամյանը:
ՀՅԴ խմբակցության ղեկավարը կարծում է, որ լյուստրացիայի խնդիրը արդիական չէ: Այն, ըստ Արմեն Ռուստամյանի, կարող է տեղի ունենալ իշխանափոխությունից, վատ բարքերից ազատվելուց հետո: "Բայց այդ իրավիճակը եղել է Հայաստանում: Ի՞նչը լյուստրացիա անենք, ի՞նչը հայտնի չէ որ",- եզրափակեց ՀՅԴ խմբակցության ղեկավարը:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ
