ԻՆՉՊԵ՞Ս ՔԵՄԱԼ ԱԹԱԹՈՒՐՔԸ ՀԱՅՏՆՎԵՑ ԲՈՒԼՂԱՐԻԱՅԻ «ԾՈՒՂԱԿՈՒՄ». ՏԵՍԱՆՅՈՒԹ
Արխիվ 12-16
ԻՆՉՊԵ՞Ս ՔԵՄԱԼ ԱԹԱԹՈՒՐՔԸ ՀԱՅՏՆՎԵՑ ԲՈՒԼՂԱՐԻԱՅԻ «ԾՈՒՂԱԿՈՒՄ». ՏԵՍԱՆՅՈՒԹ
ՏԿԱԻՆ Հայաստանի ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանից «Իրավունքը» պարզեց` որտեղ են մեր օսմանագետները, որոնք պետք է ուսումնասիրեն Թուրքիայի օսմանյան արխիվները, որոնք արդեն բացվել են: «Օսմանագետ պատրաստման աշխատանքներ տարվում են: Երկու տարվա ընթացքում մեկ օսմանագետ էլ պատրաստենք, մեզ բավական է: Բայց օսմանագետը պետք է հրաժարվի շատ բաներից»,- ասաց
Մեր հարցին` եթե Թուրքիան պարբերաբար ոչնչացնում է Հայոց ցեղասպանության առնչվող արխիվները, մեր օսմանագետները Հայոց ցեղասպանության փաստն արձանագրող ինչ փաստեր կարող են հայտնաբերել, Հայաստանի ազգային արխիվի տնօրենն ասաց, որ միայն 19-րդ ազգագրությունն ուսումնասիրելը բավական է հաստատելու, որ այսքան թվով հայեր են ապրել Արեւմտյան Հայաստանում:
Ինչ վերաբերում է գերմանական, անգլիական արխիվներին, դրանք փակ չեն եւ ուսումնասիրված են շատերի կողմից:
Ի դեպ, Հայոց ցեղասպանության մասին բազմաթիվ արխիվներ կան Բուլղարիայում, ընդ որում` դրանք Բուլղարիայում են հայտնվել պատահական: Թե ինչպես, դիտեք տեսանյութերում:
{youtube} Qnf0f80ODEI|400|400 {/youtube}
{youtube} XQJldsDltcE|400|400 {/youtube}
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ
