ՄԻՔԱՅԵԼ ՄԵԼՔՈՒՄՅԱՆԸ ՀԱՐԳՈՒՄ Է ՎԱՐՉԱՊԵՏԻՆ ԵՎ ՆՐԱ ԱԹՈՌԻ ՎՐԱ ԷԼ ԱՉՔ ՉՈՒՆԻ
Արխիվ 12-16ՄԻՔԱՅԵԼ ՄԵԼՔՈՒՄՅԱՆԸ ՀԱՐԳՈՒՄ Է ՎԱՐՉԱՊԵՏԻՆ ԵՎ
ՆՐԱ ԱԹՈՌԻ ՎՐԱ ԷԼ ԱՉՔ ՉՈՒՆԻ
Պարզվում է ԱԺ արտահերթ նիստի ժամանակ ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Միքայել Մելքումյանը վարչապետի աթոռը զբաղեցնելով ամենևին էլ նպատակ չի ունեցել իր հավակնությունների մասին ակնարկելու, իսկ այն, որ «Իրավունք»-ը վարչապետի աթոռին նստելու փաստը քաղաքական ակնարկ է համարել, իրեն ոչ շոյել է և ոչ էլ վրդովեցրել:
«Ճիշտն ասած ես գործադիրում որևէ մակարդակի աշխատելու ցանկություն չունեմ: Ի վերուստ ձեզ ասեմ, ոչ մի ձևի: Իսկ վարչապետի պաշտոնը դա քաղաքական մեծամասնության պաշտոն է: Ես չեմ մտածում այդ հարցի մասին, իսկ ինչ վերաբերում է մեր վարչապետին, ես իրեն հարգում եմ, այնպես որ թողեք թող աշխատի»,- ասաց Մ. Մելքումյանը: Նա նշեց նաև, որ շատ գոհ է իր պատգամավորական աշխատանքից և որևէ այլ բան իրեն չի հետաքրքրում: Եթե որևէ պաշտոնի հավակնություն լիներ, ապա ԲՀԿ-ն կոալիցիայում կլիներ, բայց Մ. Մելքումյանի խոսքով իրենց դիրքորոշումն այլ է:
ԱՐՄԻՆԵ ԳՐԻԳՈՐՅԱՆ
