Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ Գերմանիան հրաժարվել է Լեհաստանով տանկային շարասյուներ տեղաշարժելուց Լավրովը կասկածի տակ դրեց Գերմանիայի և Բրիտանիայի պաշտպանության նախարարների ադեկտվատությունը Զելենսկի. ԱՄՆ-ն Ուկրաինային չի փոխանցում նույնիսկ Եվրոպայի կողմից վճարված Patriot հրթիռները

«ԱՄԲՈՂՋ ՃԱՆԱՊԱՐՀԻՆ ԽՈՍՈՒՄ ԷԻ ՀՈՐՍ ՀՈԳՈՒ ՀԵՏ». ՈՏՔՈՎ ՄՈՍԿՎԱ ՀԱՍԱԾ 76-ԱՄՅԱ ԹՈՇԱԿԱՌՈ

Արխիվ 12-16

«ԱՄԲՈՂՋ ՃԱՆԱՊԱՐՀԻՆ ԽՈՍՈՒՄ ԷԻ ՀՈՐՍ ՀՈԳՈՒ ՀԵՏ».

ՈՏՔՈՎ ՄՈՍԿՎԱ ՀԱՍԱԾ  76-ԱՄՅԱ ԹՈՇԱԿԱՌՈՒ

 

76-ամյա  թոշակառու Գրիգոր Տեփոյանը, ով ոտքով հասել է  Մոսկվա` հարգանքի տուրք մատուցելու Հայրենական պատերազմում զոհվածների հիշատակին, դեռ չգիտի` որքան ժամանակ է մնալու Մոսկվայում: «Հարազատներս  ասում են, որ ինձ տարբեր տեղեր են տանելու»,- ասաց 76-ամյա  թոշակառուն:

ՌԴ-ի իշխանությունն այսօր անցաթուղթ է տրամադրելու  Գրիգոր Տեփոյանին, որ նա ծաղիկներ դնի անհայտ զինվորի գերեզմանին ու մասնակցեմ մայիսի իննի շքերթին: «Ամբողջ ճանապարհին խոսում էի հորս հոգու հետ»,- անկեղծանում է մեր հայրենակիցը:

Մինչ Մոսկվա հասնելը Գրիգոր Տեփոյանին շատերն են առաջարկել մեքենայով տեղ հասցնել, բայց նա հրաժարվել է, ավելին` դեպքեր են եղել, որ գիշերել է բեռնափոխադրող մեքենաներում, երբ ճանապարհին հյուրանոց չի եղել:

Բացի շքերթին մասնակցելուց` ՌԴ հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը  հրավիրել է Գրիգոր Տեփոյանին մասնակցելու հայրենական պատերազմին նվիրված  միջոցառմանը:

 


ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ