Բիբլովի հանդիպումից բարձրացված աղմուկը անիմաստ է. Գ. Սահակյան
Արխիվ 12-16Բիբլովի հանդիպումից բարձրացված աղմուկը անիմաստ է. Գ. Սահակյան
ԱԺ Նախագահ Գալուստ Սահակյանի խոսքերով՝ Հարավային Օսիայի խորհրդարանի նախագահ Անատոլի Բիբլովի հանդիպումից բարձրացված աղմուկը քաղաքական է եւ անիմաստ: ՛՛Հայ-վրացական հարբերություններում ես մի փոքրիկ դերակատարում ունեմ: Իմ առաջին այցերից մեկը Վրաստան է եղել, հանդիպել էի երկրի նախագահի, ԱԺ նախագահի ու վարչապետի հետ, ներկայացրել մոտեցումները: Միջպետական հարաբերություններում նրանք իմ անձնական տեսակետը գիտեն, որ նույն պետականն է:՛՛-նշեց ԱԺ Նախագահը:
՛՛Ընդամենը խնդիրը հետևյալն էր՝ ձեռքսեղմում էր մեր անմեղ զոհերի հիշատակի հետ կապված՛՛,- պարզաբանեց ԱԺ նախագահը Բիբլովի հետ հանդիպումը՝ լրագրողներին խորհուրդ տալով չօգտագործել «ընդունել» բառը:
՛՛Գալուստ Սահակյանն, առավել ևս մեր պետությունը, որևէ հարաբերություն չունի Օսեթիայի հետ, որպեսզի Գալուստ Սահակյանն ընդուներ և խոսեր այդ հարաբերությունների մասին՛՛,- ընդգծեց ԱԺ Նախագահը:
Լրագրողների հարցին՝ ինչու՞ է լուսանկարվել այդ դեպքում պաշտոնյայի հետ, Գալուստ Սահակյանն արձագանքեց.
՛՛Ես ձեր ճաշակի անձնավորություն չեմ, որ թաքուն տեղերում հանդիպեմ՛՛:
Ըստ ԱԺ նախագահի, ոմանք այս հանդիպումից փորձել են խնդիր սարքել՝ իրեն հարվածելու համար:
Նա վստահ է, որ իր վրաց գործընկերներն իրեն կզանգահարեին, եթե իրոք վրացական կողմը Երևանից պատասխան պահանջեր:
