Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ Գերմանիան հրաժարվել է Լեհաստանով տանկային շարասյուներ տեղաշարժելուց Լավրովը կասկածի տակ դրեց Գերմանիայի և Բրիտանիայի պաշտպանության նախարարների ադեկտվատությունը Զելենսկի. ԱՄՆ-ն Ուկրաինային չի փոխանցում նույնիսկ Եվրոպայի կողմից վճարված Patriot հրթիռները

ՍԻՄ կուսակցությունում հանդիսավոր նիստ` նվիրված մայիսյան հաղթանակներին

Արխիվ 12-16

ՍԻՄ կուսակցությունում հանդիսավոր նիստ` նվիրված

մայիսյան հաղթանակներին

 

Այսօր ՍԻՄ կուսակցության կենտրոնական գրասնեյակում տեղի ունեցավ հանդիսավոր նիստ նվիրված մեծ հայրենական պատերազմի հաղթանակի 70-ամյակի եւ Շուշիի ազատագրման 23-րդ տարեդարձին: Նիստին մասնակցում էին ՍԻՄ նախագահության անդամներ, մարզային կառույցի ներկայացուցիչներ, երիտասարդական կառույցի անդամներ, «Իրավունք» թերթի լրագրողներ: Բացելով նիստը ՍԻՄ նախագահ Հայկ Բաբուխանյանը շնորհավորեց ներկաներին տոների կապակցությամբ եւ նշեց մայիսյան հաղթանակների անգերագնահատելի դերը հայ ժողովրդի եւ հայոց պետականության ճակատագրում. «Մենք պետք է հպարտանանք մեր ժողովրդի ունեցած հսկայական ավանդով, ֆաշիզմի ջախջախման գործում: Որպես երկրորդ համաշխարային պատերազմում հանուն համամարդկային իդեալների մեծ զոհաբերություն ունեցած եւ հաղթած ազգ մենք, հայերս այսօր եւս պետք է նախանձախնդիր լինենք աշխարհում ազատության ինքնորոշման, իրավունքի իրագործման, մարդկային վեհ գաղափարների հաղթանակման հարցերի վերաբերյալ»:

Հ. Բաբուխանյանը նշեց, որ Շուշիի ազատագրումը ոչ միայն մեծագույն հաղթանակ է, որը վերականգնեց պատմական արդարությունը, այլեւ հիմքերից մեկն է մեր անկախության եւ պետականության: Նա նշեց, որ մայիսյան հաղթանակների մասին ճշմարիտ պատկերացումների ու դրանց համար հպարտության զգացմունքի ձեւավորումը երիտասարդ սերնդի մոտ, կուսակցության եւ «Իրավունք» թերթի առջեւ դրված կարեւորագույն խնդիրներից մեկն է: Բացի այդ նա կարեւորեց այս հարցում հակազդեցությունը քարոզչական ապատեղեկատվության հարթության մեջ:

Այնուհետեւ կուսակցության ակտիվը քննարկեց սահմանադրական բարեփոխումների հարցը եւ ՍԻՄ-ի ակտիվ ներգործության անհրաժեշտությունը այդ գործընթացում:

Ինչ վերաբերում է կուսակցության օրենսդրական նախաձեռնությունների վերաբերյալ աշխատանքներին, ապա քննարկվեցին ՀՀ քաղաքացիական օրենսգրքում, «Զանգվածային լրատվության մասին օրենքում» եւ մի շարք այլ օրենքներում փոփոխությունների անհրաժեշտության հարցերը: Մասնավորապես նշվեց երեխաների ու դեռահասների շրջանում համասեռամոլության քարոզչությունը արգելելու վերաբերյալ օրենսդրական նախաձեռնութւյամբ հանդես գալու ահրաժեշտությունը: Հ. Բաբուխանյանը նշեց, որ համասեռամոլություն քարոզող  բրիտանական ֆիլմերի փառատոնի առնչությամբ իր պատգամավորական դիմումը ՀՀ դատախազությանը, չի ստացել անհրաժեշտ արձագանք: ՀՀ իրավապահ համակարգը այսօր պատրաստ չէ պաշտպանել մեր երեխաների իրավունքները համասեռամոլության քարոզիչներից: Հետեւաբար պետք է հարցի լուծումը իրականացնել օրենսդրական մակարդակով:

ՍԻՄ-ում կստեղծվի աշխատանքային խումբ, որը այլ շահագրգռված ուժերի, ՀԿ-ների ներգրավմամբ աշխատանք կտանի վերոհիշյալ օրենսդրական նախաձեռնության ուղղությամբ. «Մեր ազգը, թե՛ Հայերանական պատերազմում, թե՛ արցախյան` պատերազմում էր իր ազգային ինքնության, անկախությունը ազգային արժեքները պաշտպանելու ու պահպանելու համար: Սակայն այսօր որոշ ուժեր փորձում են մեզ, մեր իսկ հայրենքիում զրկել մեր ազգային արժեքներվ ապրելու իրավունքից, ինչը մենք երբեք թույլ չենք տա: Հետեւաբար մենք պարտավոր ենք մեծ զոհողությունների գնով ձեռք բերած հաղթանակները այսօր պաշտպանել գաղափարական, քարոզչական ճակատում, ամուր պահելով ազգային արժեհամակարգի միջնաբերդը»:

 

ՍԻՄ լրատվական ծառայություն

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ