Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ Գերմանիան հրաժարվել է Լեհաստանով տանկային շարասյուներ տեղաշարժելուց Լավրովը կասկածի տակ դրեց Գերմանիայի և Բրիտանիայի պաշտպանության նախարարների ադեկտվատությունը Զելենսկի. ԱՄՆ-ն Ուկրաինային չի փոխանցում նույնիսկ Եվրոպայի կողմից վճարված Patriot հրթիռները

ԳՆԴԱՊԵՏԸ ՃՆՇՈ՞ՒՄ Է ԳՈՐԾԱԴՐՈՒՄ ՆԱԽԱՔՆՆԱԿԱՆ ՄԱՐՄՆԻ ՎՐԱ

Արխիվ 12-16

ԳՆԴԱՊԵՏԸ ՃՆՇՈ՞ՒՄ Է ԳՈՐԾԱԴՐՈՒՄ ՆԱԽԱՔՆՆԱԿԱՆ

ՄԱՐՄՆԻ ՎՐԱ

 

Հունվարի 29-ին Վ. Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի մարզահրապարակում մահացած վիճակում (գտել են պտտաձողին կախված) հայտնաբերված առաջին կուրսեցի Հայկազ Բարսեղյանի հայրը iravunk.com-ի հետ զրույցում շարունակում է պնդել, որ նախաքննական մարմինը պետք է ձերբակալի նաեւ Վ. Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի ղեկավարի նախկին տեղակալին`գնդապետ Զարմիկ Մարկոսյանին, ով, ըստ  Արկադի Բարսեղյանի.

«Ազատության մեջ` օգտագործելով իր լծակները ճնշում է գործադրում նախաքննության մարմնի վրա, գնդապետ հայրը ամեն բան անում է, որպեսզի վերջում մաքրի տղու անունը:  Ինքն իմացել է, որ նման դեպք է եղել, եւ թույլ է տվել, որ մահացած մարմինը կախաղան հանեն, որ գործն ինքնասպանություն դիտվի եւ նամակի առկայությունն էլ մնա. չէ՞ որ նամակ էլ է եղել իմ որդու գրպանում, իբրեւ թե գրել է. «Ես զզվել եմ այս ամեն ինչից, խնդրում եմ ոչ ոքի քաշքշուկի առաջ չկանգնեցնել»: Թե ինչից էր զզվել իմ երեխան, չգիտեմ: Երեւի չորս տականքներն էին զզվել իրենց չորս ծնողների հետ միասին, բայց իմ որդին զզվելու բան չուներ»:

 

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ