ԹԻՆԱ ԱՎԵՏԻՍՅԱՆ. «ԻՄ ԴԵՐԻ ԵՎ ԻՄ ՄԵՋ ՇԱՏ ՆՄԱՆՈՒԹՅՈՒՆ ԵՄ ԳՏԵԼ»
Արխիվ 12-16ԹԻՆԱ ԱՎԵՏԻՍՅԱՆ. «ԻՄ ԴԵՐԻ ԵՎ ԻՄ ՄԵՋ
ՇԱՏ ՆՄԱՆՈՒԹՅՈՒՆ ԵՄ ԳՏԵԼ»
Մայիսի 20-ից «Մոսկվա» կինոթատրոնում տեղի կունենա ռեժիսոր Նաիրի Հակոբյանի «Սպանել 15 րոպեում» ֆիլմի պրեմիերան: Մինչ ֆիլմը կբարձրանա մեծ էկրաններ «Իրավունքը» զրուցեց դերասանուհի ԹԻՆԱ ԱՎԵՏԻՍՅԱՆԻ հետ, ով ֆիլմում մարմնավորում է բժշկուհու կերպարն ու դառնում կարեւոր անձ` օգնելով գլխավոր հերոսին դուրս գալ դժվարին իրավիճակից:
- Դիզայներ-դերաանուհի Թինան, այս ֆիլմում իր կերպարով, հրեշտակի՞, թե հրեշի է մարմնավորում, այսինքն` հրամայում է «Սպանել 15 րոպեում», թե՞ հակառակը:
-Ես կասեի ո՛չ հրեշտահի, ո՛չ էլ` առավելեւս, հրեշի, ավելի ստույգ` հետաքրքրասեր բժշկուհու կերպար է, որը ֆիլմի զարգացումների ընթացքում դառնում է ֆիլմի հերոսի հիշողությունը եւ փորձում օգնել նրան:
- Սպորտսմեն-դերասան ամուսնու հետ նկարահանման հրապարակում լինելը հե՞շտ բան է: Որքանո՞վ է Ձեր ամուսինը` Էդուարդ Փոռեյանը, օգնել կամ խանգարել նկարահանման ընթացքում:
- Այո, ավելի հեշտ քան պատկերացնում եք, բոլորովին կաշկանդված չեմ եղել, փոխարենն
ավելի շատ պաշտպանված էի ինձ զգում, քանի որ այն աշխատանք է, իսկ աշխատանքի մեջ ոչ թե խանգարում, այլ օգնում ենք իրար`անհնարինը դարձնում հնարավոր: Ամուսինս ինձ շատ է օգնել հատկապես, որ սա իմ առաջին փորձն է գեղարվեստական ֆիլմում, չնայած, որ ունեմ կինոռեժիսորի մասնագիտություն:
- Իսկ ֆիլմում ստանձնած դերը որքանո՞վ է մոտ Ձեր իրական կերպարին եւ այն ինչ-որ բան փոխե՞ց Ձեր մեջ` կյանքին այլ աչքերով նայելու համար:
- Իմ դերի եւ իմ մեջ շատ նմանություն եմ գտել` հերոսուհին քաջ, հետաքրքրասեր, առաքինի աղջիկ է, իսկ իմ մեջ ոչինչ չի փոխվել` դա ճիշտ իմ բնութագիրն է:
- Ըստ Ձեզ, ֆիլմի դիտումից հետո հանդիսատեսն իր հետ ի՞նչ կտանի դահլիճից, խճճված մտքեր, թե՞…
- Ֆիլմի սկիզբն է մի փոքր խճճված, բայց հետո ամեն ինչ դյուրին է դառնում: Չեմ կարծում, որ որեւէ մեկին անհասկանալի կմնա, այնպես որ հանդիսատեսը բազմաթիվ անակնկալների ենթարկվելուց հետո դահլիճից կտանի միայն գոհունակություն եւ ժպիտ:
ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
