ՀԱՅՐԻԿՅԱՆԸ` ՌԻԳԱՅԻ ԳԱԳԱԹԱԺՈՂՈՎԻ ՄԱՍԻՆ. «ՀԱՅԱՍՏԱՆԸ ՄԻԱՅՆ ՕՐՎԱ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՄԲ ՉԻ ՆԵՐԿԱՅԱՆՈՒՄ». ՏԵՍԱՆՅՈՒԹ
Արխիվ 12-16ՀԱՅՐԻԿՅԱՆԸ` ՌԻԳԱՅԻ ԳԱԳԱԹԱԺՈՂՈՎԻ ՄԱՍԻՆ. «ՀԱՅԱՍՏԱՆԸ ՄԻԱՅՆ ՕՐՎԱ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՄԲ ՉԻ ՆԵՐԿԱՅԱՆՈՒՄ». ՏԵՍԱՆՅՈՒԹ
ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը այսօր լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց, որ իրեն հրավիրել են Լեհաստան, որտեղ նախագահական ընտրություններ են տեղի ունենալու: Բայց եթե այդ հրավերը չլիներ, պիտի Արցախ մեկներ, առավելեւս Արցախի ղեկավարությունից երեկ զանգ է ստացել` մասնակցելու այնտեղ կայանալիք միջոցառումներին: ԱԻՄ առաջնորդը դժվարացավ ասել` ինչ կարգավիճակով է մեկնում Լեհաստան, բայց դիտորդ լինելու ցանկություն չունի: «Բացի ինձնից` Լեհաստան են հրավիրել հայտնի այլախոհ Վարդան Հարությունյանին»,- տեղեկացրեց ԱԻՄ առաջնորդը:
Լեհաստան մեկնելուց հետո ԱԻՄ առաջնորդը, ով 2013 թ-ին նախագահի թեկնածու էր նախագահական ընտրություններում, որոնց ընթացքում էր մահափորձ կազմակերպվեց նրա դեմ, մեկնելու է Բելգիա` բուժումը շարունակելու: Սակայն չի բացառվում` Հայրիկյանը մեկնի նաեւ Լատվիա լատիշերենը կատագործելու, հանդիպելու լատիշ լրագրողների հետ: «Լատիշ լրագրողներին ասելու եմ, որ Հայաստանը միայն իր օրվա իշխանությամբ չի ներկայանում: Կա նաեւ եվրոպամետ Հայաստան»,- մանրամասնեց Հայրիկյանը:
«Իրավունքը» քաղաքական գործչից հետաքրքրվեց` ինչ է ակնկալում մայիսի 22-ին Ռիգայում կայանալիք գագաթաժողովից, արդյոք ԵՄ-ի հետ որեւէ փաստաթուղթ կստորագրվի: «Եթե ակնկալել բառը մի քիչ բացեինք, կցանկանայի նախկինին շատ մոտ ինչ-որ բան ստորագրվեր (նկատի ունի ասոցացման համաձայնագիրը-խմբ.): Տարբեր բաներ են խոսում, բայց հաշվի առնելով մեր փորձը, Հայաստանի իշխանությունների հետ կապված դրսեւորումները, որեւէ բան ասել չի կարելի»,- պատասխանեց Պարույր Հայրիկյանը:
Մանրամասները`տեսանյութում:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ
