Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ Գերմանիան հրաժարվել է Լեհաստանով տանկային շարասյուներ տեղաշարժելուց Լավրովը կասկածի տակ դրեց Գերմանիայի և Բրիտանիայի պաշտպանության նախարարների ադեկտվատությունը Զելենսկի. ԱՄՆ-ն Ուկրաինային չի փոխանցում նույնիսկ Եվրոպայի կողմից վճարված Patriot հրթիռները

ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է ԷԴՎԱՐԴ ՄԻՐԶՈՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՊԱՏԱՆԻ ԿՈՄՊՈԶԻՏՈՐՆԵՐԻ ՄՐՑՈՒՅԹԸ

Արխիվ 12-16

ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է ԷԴՎԱՐԴ ՄԻՐԶՈՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՊԱՏԱՆԻ ԿՈՄՊՈԶԻՏՈՐՆԵՐԻ ՄՐՑՈՒՅԹԸ

 

ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ, Հայաստանի կոմպոզիտորների միությունը՝ ս. թ. մայիսի 8-12-ը, Կոմպոզիտորների միության դահլիճում անցկացնում է Էդվարդ Միրզոյանի անվան պատանի կոմպոզիտորների 2-րդ մրցույթը: Մրցույթի հովանավորներն են՝ «Էդվարդ Միրզոյան» հիմնադրամը, Երևանի քաղաքապետարանը եւ այլ կազմակերպություններ: Մրցույթի նպատակն է քաջալերել պատանի կոմպոզիտորների առաջին քայլերը, հնարավորություն տալ ներկայացնել իրենց ստեղծագործությունները:

Էդվարդ Միրզոյանի անվան պատանի կոմպոզիտորների  հանրապետական 2-րդ մրցույթին մասնակցում են 19 պատանի ստեղծագործողներ՝ Երևանից  եւ ՀՀ մարզերից: Մասնակիցները հանդես կգան տարիքային երկու խմբում՝ կրտսեր և ավագ: Կրտսեր խմբում՝ 8-13 տարեկանների,    մրցութային փուլ են անցել 8 մասնակից՝ Մարինե Մկրտչյանը, Մարիամ Զարգարյանը, Ալլա Համբարձումյանը,  Արինա Իսահակյանը, Տիգրան Մարդանյանը, Վան Բերբերյանը,  Անդրեյ Կուրբետը, Գրիգորի Բալասանյանը:  Ավագ խմբում 11 մասնակից՝  Նարեկ Խաչատրյանը, Արման Մնացականյանը, Արմեն Մարտիրոսյանը, Վիկտորիա Դարբինյանը, Անահիտ Մնացականյանը, Արամ Շեկիկյանը, Արշակ Մուրադյանը,  Ջեմմա Մինասյանը, Անահիտ Գրիգորյանը, Լեո Բաղդասարյանը և Նարեկ Անդրեասյանը:

Հանձնաժողովի որոշմամբ մրցութային երկու փուլերը կանցկացվեն Հայաստանի կոմպոզիտորների միության դահլիճում, մայիսի 8-ին, ժամը 15:00-ին: Էդվարդ Միրզոյանի ծննդյան օրը՝ մայիսի 12-ին, մասնակիցները կայցելեն Կոմիտասի անվան պանթեոն՝ Էդվարդ Միրզոյանի շիրիմին, հարգանքի տուրք կմատուցեն  կոմպոզիտորի  հիշատակին, այնուհետև,  Հայաստանի կոմպոզիտորների միության դահլիճում կմասնակցեն մրցանակաբաշխությանը եւ գալա համարգին:


ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ