ԱՆԿԱ. «ՌԱԴԻՈՅԻՆ ԿԱՄ ՊԵՏՔ Է ՍԻՐԵԼ ՈՒ ՆՎԻՐՎԵԼ,ԿԱՄ`ՀԵՌՈՒ ՄՆԱԼ»
Արխիվ 12-16ԱՆԿԱ.«ՌԱԴԻՈՅԻՆ ԿԱՄ ՊԵՏՔ Է ՍԻՐԵԼ ՈՒ ՆՎԻՐՎԵԼ, ԿԱՄ`ՀԵՌՈՒ ՄՆԱԼ»
Այսօր ամբողջ աշխարհում, այդ թվում նաեւ Հայաստանում նշում են ռադիոյի օրը: 1895 թվականի հենց այսօրը ռուս ֆիզիկոս Ալեքսանդր Պոպովը հայտնաբերեց առաջին ռադիոունդունիչը: Առաջին անգամ ռադիոյի օրը Խորհրդային միությունում նշվել է 1925 թվականին, որից հետո 1945 թվականից մինչ օրս ամեն տարի մայիսի 7-ին նշվում է ռադիոյի օրը:
«Իրավունքի» հետ զրույցում ռադիոհաղորդավարուհի ԱՆԿԱՆ (ԱՆԻ ՍԱՐԻԲԵԿՅԱՆ) անդրադառնալով ռադիոյի օրվան շնորհավորեց ռադիոյի բոլոր աշխատողներին եւ մաղթեց գործունեության հարատեւություն.«Շնորհավորում եմ իմ հարազատ ռադիոյին եւ նա աշխատակիցներին, ցանկանում եմ բոլորիս բարի եւ դրական եթերներ»,-ավելացրեց ռադիոհաղորդավարուհին:
Անկան, ով ամեն օր առավոտյան ռադիոեթերից բարի լույս է մաղթում իր հավատարիմ ունկնդիրներին եւ հնչեցնում նրանց երաժշտական պատվեները, խոստովանեց, որ իր համար ռադիոյում աշխատելը հեգեվիճակ չէ, այլ «անբուժելի հիվանդություն» եւ կենսակերպ.«Ռադիոյին կամ պետք է սիրել ու նվիրվել, կամ`հեռու մնալ: Այսօր յուրաքանչյուր ոլորտ ունի իր խնդիրները, որից զերծ չէ նաեւ ռադիոն: Անձամբ ես իմ կյանքում առաջնորդվում եմ հետեւյալ սկզբունքով`երկար չխոսել խնդիրներից, եթե կա խնդիր, ապա կա նաեւ լուծում: Խնդիրներ միշտ եղել են ու կլինեն, եթե մարդը ցանկանա, ապա նույնիսկ լավ երեւույթների մեջ կարող է խնդիրներ տեսնել»,-նշեց Անկան:
ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ
