ԻՆՉՊԵ՞Ս ՓՐԿԵԼ ՀԱՅԿԱԿԱՆ ԵԿԵՂԵՑԻՆԵՐԸ ԹՈՒՐՔ-ՎՐԱՑԱԿԱՆ ՆԵՆԳ ԳՈՐԾԱՐՔԻՑ
Արխիվ 12-16ԻՆՉՊԵ՞Ս ՓՐԿԵԼ ՀԱՅԿԱԿԱՆ ԵԿԵՂԵՑԻՆԵՐԸ ԹՈՒՐՔ-ՎՐԱՑԱԿԱՆ ՆԵՆԳ ԳՈՐԾԱՐՔԻՑ
Վերջին շրջանում Թուրքիայի եւ Վրաստանի հարաբերությունները բավականին բարելավել են: Երկուստեք այցելություններն ու հանդիպումներն այնքան են ջերմացել ու հաճախակի դարձել, որ Թուրքիան իր «դաշնակցին» ընդունում է նվերներով եւ նույնկերպ ճանապարհում: Սակայն, այդ ընծաները Թուրքիան Վրաստանին նվիրաբերում է Հայաստանի հաշվին, դե բնական է, իր սիլի-բիլիների համար Վրաստանին չէր կարող տալ այնպիսի նվերներ, որոնք կվնասեին սեփական երկրին: Այս երեւույթը Թուրքիան ժառանգել է իր նախնիներից, որոնք մշակութային արժեքները հայերից գողանալով` սեփականաշնորհել են: Հենց հայերից գողացված` Սուրբ Ստեփանոս, Հովհաննես եւ Աստվածածին եկեղեցիներն էլ Թուրքիան նվիրել է Վրաստանին, իսկ վերջինս «քաղաքավարությունից» դրդված` ընդունել: Մոռանալով, որ Արեւմտյան Հայաստանում հայերին թուրքերը համարում էին իրենց եղբայրները, իսկ հարմար պահի իրագործեցին իրենց ոճիրը: Օգտագործելով Վրաստանին, Թուքիան հետապնդում է հեռահար նպատակներ, որ դաշնակիցը չի բարձրաձայնի Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը: Բացի այդ, այս ամենով Թուրքիան մասամբ Վրաստանի վրա է բարդում հայերի նկատմամբ իրագործած իր մեղքերի մի բաժինը: Մեղքը հայերի նկատմամբ այնքան շատ է, որ Թուրքիան միայնակ դժվար թե կարողանա տանել:
Ի վերջո, մինչեւ ե՞րբ Թուրքիան պետք է շարունակի նվիրաբերել ու ոչնչացել հայկական մշակութային կոթողները, եւ այդ նվիրատվությունները վերադարձնելու համար ի՞նչ պետք է անի Հայաստանը: Այս հարցերի պատասխանը «Իրավունքը» փորձեց ստանալ հոգեւորականից եւ Ազգային արխիվի տնօրենից:
«ԱՅԺՄ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՈՒՄ ԵՆՔ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ»
Հայաստանի ազգային արխիվի տնօրեն ԱՄԱՏՈՒՆԻ ՎԻՐԱԲՅԱՆ.
- Թուրքիայի կողմից Վրաստանին նվիրաբերած եկեղեցիները վերադարձնելու համար անհրաժեշտ են իրավունքը հաստատող համապատասխան փաստաթղթեր: Այժմ նախապատրաստում ենք համապատասխան փաստաթղթեր եւ դեռ միայն այսքանը կարող եմ ասել:
Ներկայացրեց ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ
Հ.Գ նյութն ամբողջությամբ կարդացեք վաղվա տպագիր «Իրավունքում»
