ԴԱՇՆԱԿՑԱԿԱՆԸ`ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԽՆԱՄՈՒՆ. «ԼՅՈՒՍՏՐԱՑԻԱ ԻՐԵՆՔ ՉԱՐԵՑԻՆ, ՀԻՄԱ ԻՆՉՈ՞Ւ ԵՆ ԽՈՍՈՒՄ»
Արխիվ 12-16ԴԱՇՆԱԿՑԱԿԱՆԸ`ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԽՆԱՄՈՒՆ.
«ԼՅՈՒՍՏՐԱՑԻԱ ԻՐԵՆՔ ՉԱՐԵՑԻՆ, ՀԻՄԱ ԻՆՉՈ՞Ւ ԵՆ
ԽՈՍՈՒՄ»
ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանից պարզեց` Հայաստանում կարելի է լյուստրացիա անել ընտրությունների արդյունքներով երկու անգամ իշխանափոխություն անելուց հետո:
Հիշեցնենք` այս մասին հայտարարել է ՀՀ առաջին նախագահի խնամին, նախկին ՀՀՇ-ական, ԱԱԾ նախկին պետ Դավիթ Շահնազարյանը:
Դաշնակցական, ընդդիմադիր գործչի խոսքով` իր համար անհասկանալի է`ի՞նչ կապ ունեն ընտրությունների արդյունքները լյուստրացիայի հետ: «Լյուստրացիայի խնդիրը վաղուց էր քննարկվում: Ժամանակին պետք է արվեր լյուստրացիա` հենց սկզբից` 1990-ականներին: Բայց իրենք չարեցին, հիմա ինչո՞ւ են լյուստրացիայից խոսում»,- հարցին հարցով պատասխանեց պրն Ռուստամյանը:
ՀՅԴ խմբակցության ղեկավարը կարծում է, որ լյուստրացիայի խնդիրը արդիական չէ: Այն, ըստ Արմեն Ռուստամյանի, կարող է տեղի ունենալ իշխանափոխությունից, վատ բարքերից ազատվելուց հետո: «Բայց այդ իրավիճակը եղել է Հայաստանում: Ի՞նչը լյուստրացիա անենք, ի՞նչը հայտնի չէ որ»,- եզրափակեց ՀՅԴ խմբակցության ղեկավարը:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ
