Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ Գերմանիան հրաժարվել է Լեհաստանով տանկային շարասյուներ տեղաշարժելուց Լավրովը կասկածի տակ դրեց Գերմանիայի և Բրիտանիայի պաշտպանության նախարարների ադեկտվատությունը Զելենսկի. ԱՄՆ-ն Ուկրաինային չի փոխանցում նույնիսկ Եվրոպայի կողմից վճարված Patriot հրթիռները

«100-ԱՄՅԱԿՆ ԱՌԱՆՑ ՌԵԺԻՄԻ» ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆԸ ԴԵՍՊԱՆԱՏՆԵՐԻՆ ԴԻՄՈՒՄ Է, ՈՐ Ի՞ՆՉ ԱՆԻ

Արխիվ 12-16

«100-ԱՄՅԱԿՆ ԱՌԱՆՑ ՌԵԺԻՄԻ» ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆԸ

ԴԵՍՊԱՆԱՏՆԵՐԻՆ ԴԻՄՈՒՄ Է, ՈՐ Ի՞ՆՉ ԱՆԻ

 

«100-ամյակն առանց ռեժիմի» նախաձեռնությունը դիմել է ՀՀ-ում գործող դեսպանատներին ուշադրության կենտրոնում պահել  իրենց  բնութագրմամբ Շանթ Հարությունյանին, նրա հետ  մյուս ձերբակալվածներին, Վոլոդյա Ավետիսյանին: «Իրավունքը» ԱԺ նախկին նախագահ, ՀՀԿ պատգամավոր Սամվել Նիկոյանից պարզեց` արդյոք օտարերկրյա դեսպաններին դիմելը  խնդրի արդյունավետ լուծում է: «Խնդիրն այն է, որ դա այնքան էլ լուծման ձեւ չէ: Նման հարցադրումները հնչեցվում են ոչ թե լուծման ակնկալիքով, այլ ֆիքսում են` նրանք (նկատի ունի Շանթ Հարությունյանն ու մյուս  ձերբակալվածները-խմբ.) քաղբանտարկյալներ են, եւ որ այդ ամենը ֆիքսվի նաեւ դրսում»,- պատասխանեց նախկին նախագահը:

Դեսպանատները, ըստ Սամվել Նիկոյանի, կարող են «100-ամյակն առանց ռեժիմի» նախաձեռնության կոչի վերաբերյալ հորդորներով հանդես գալ, բայց ոչ ավելին: Ի վերջո, դատաիրավական համակարգն է որոշում` ինչպես վարվել այդ մարդկանց հետ:


ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ