Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ Գերմանիան հրաժարվել է Լեհաստանով տանկային շարասյուներ տեղաշարժելուց Լավրովը կասկածի տակ դրեց Գերմանիայի և Բրիտանիայի պաշտպանության նախարարների ադեկտվատությունը Զելենսկի. ԱՄՆ-ն Ուկրաինային չի փոխանցում նույնիսկ Եվրոպայի կողմից վճարված Patriot հրթիռները

ՕԵԿ-Ն ԱԿՏԻՎՈՐԵՆ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ Է ՀԱՋՈՐԴ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՞Ն

Արխիվ 12-16

ՕԵԿ-Ն ԱԿՏԻՎՈՐԵՆ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ Է  ՀԱՋՈՐԴ

ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՞Ն


Այսպես ասած «խոպանչիների»` եկամտահարկի եւ շահութահարկի մասին օրենքներում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը դժգոհությունների առիթ էր  առաջացրել հասարակության շրջանում: Իշխող կուսակցության  ներկայացուցիչների կարծիքով` հասարակության մեջ թյուրընկալում առաջացրին ընդդիմադիրները, որոնք հայտարարեցին` արտագնա աշխատանքի մեկնողներին եւս ցանկանում են հարկել: Մինչդեռ եկամտահարկի եւ շահութահարկի մասին օրենքներում փոփոխություններ կատարելու մասին նախագծի համաձայն` արտագնա աշխատանքի մեկնողները պետք է պայմանագիր կնքեն ՀՀ-ում գործող շինարակական որեւէ կազմակերպության հետ եւ 13 տոկոս եկամտահարկ մուծեն ոչ թե տվյալ երկրի, այլ ՀՀ պետբյուջե:  Մինչ օրենքի երկրորդ ընթերցմամբ ընդունվելը բավական ակտիվ էին ՕԵԿ-ի պատգամավորները, որոնք իրար հերթ չտալով հարցախեղդ էին անում ԱԺ սոցիալական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանին: ՕԵԿ խմբակցության քարտուղար Մհեր Շահգելդյանը, օրինակ, Հակոբ Հակոբյանից պարզեց` եթե օրենքը չընդունվի երկրորդ ընթերցմամբ, ի՞նչ է լինելու հետո: «Եթե օրենքը չընդունվի, կաշխատի օրենքի հին, բայց չաշխատող տարբերակը»,- անկեղծ պատասխանեց Հակոբ Հակոբյանը: Իսկ թե ինչ նկատի ուներ պարոն Հակոբյանը չաշխատող տարբերակ ասելով չմանրամասնեց, ինչն իհարկե մտածելու տեղիք է տալիս:

 

Հ.Գ. Մինչեւ հին ու նոր օրենքի կիրառման մասին քննարկումները, խորհրդարանում տպավորությունն այնպիսինն է, որ որքան մոտենում են խորհրդարանական հաջորդ ընտրությունները, ՕԵԿ-ը փորձում է Հռոմի պապից ավելի կաթոլիկ երեւալ, ամեն գնով ցույց տալ, որ միակ ընդդիմությունն ինքն է: Թե որքանով դա կհաջողվի ՕԵԿ-ին, ցույց կտա ժամանակը: Ինչ վերաբերում է ՀՀԿ պատգամավորի անկեղծ պատասխանին, ապա հանուն արդարության ասենք, որ շատ այլ օրենքներ եւս իրականում չեն գործում: Այնպես որ ժամանակն է կամ դրանք կյանքի կոչել կամ փոփոխել դրանք ու հետամուտ լինել դրանց կիրառմանը:

 

ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ