ՆԱԻՐԱ ԶՈՀՐԱԲՅԱՆ. «ԳԱԳԻԿ ԾԱՌՈՒԿՅԱՆԸ ԿԱՊ ՉՈՒՆԻ ԳՈՀԱՐ ԵՆՈՔՅԱՆԻ ԽՆԴՐԻ ՀԵՏ»
Արխիվ 12-16ՆԱԻՐԱ ԶՈՀՐԱԲՅԱՆ. «ԳԱԳԻԿ ԾԱՌՈՒԿՅԱՆԸ ԿԱՊ ՉՈՒՆԻ
ԳՈՀԱՐ ԵՆՈՔՅԱՆԻ ԽՆԴՐԻ ՀԵՏ»
ԲՀԿ առաջնորդ Նաիրա Զոհրաբյանն «Իրավունքի» հետ զրույցում անդրադառնալով ԲՀԿ անդամ, նախկին պատգամավոր, «Գարուն» ԲԲԸ -ի խորհրդի նախագահ Գոհար Ենոքյանի շուրջ ստեղծված աղմուկին, տեղեկացրեց` այսօր`17:40-ին, լրանում է ձերբակալման՝ օրենքով նախատեսված առավելագույն 72 ժամ ժամկետը:
Նաիրա Զոհրաբյանն ասաց, որ ինքը եւ Էլինար Վարդանյանը 17:40-ին կլինեն Էրեբունի համայնքի ոստիկանության ժամանակավոր պահման մեկուսարանի մոտ: «Հույս ունենք, որ մինչ ժամը հինգը Գոհար Ենոքյանն ազատ կարձակվի, ստորագրությամբ չհեռանալու մասին ռեժիմով»,- ասաց ԲՀԿ առաջնորդը:
Անդրադառնալով մամուլում տարածված այն լուրերին, թե այս պատմության հետ կապ ունի ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանը («Գարուն» ԲԲԸ հիմնադիր նախագահ Գոհար Ենոքյանը ԱԺ պատգամավոր Կարո Կարապետյանից գումար է վերցրել Գագիկ Ծառուկյանին ունեցած մեծ պարտքը փակելու համար), տիկին Զոհրաբյանն ասաց. «Գագիկ Ծառուկյանի անունը խորհուրդ եմ տալիս չհոլոովվել: Գագիկ Ծառուկյանը որեւէ կապ չունի այս պատմության հետ: Դատական գործընթացի ընթացքում ամեն ինչ պարզ կլինի»:
ԲՀԿ առաջնորդը չի հանդիպել Կարո Կարապետյանի հետ, քանի որ խնդիրը հիմա նրա հետ հանդիպելը չէ, այլ տիկին Ենոքյանի ազատ արձակվելը:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://armlur.am/350187/
