Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ Գերմանիան հրաժարվել է Լեհաստանով տանկային շարասյուներ տեղաշարժելուց Լավրովը կասկածի տակ դրեց Գերմանիայի և Բրիտանիայի պաշտպանության նախարարների ադեկտվատությունը Զելենսկի. ԱՄՆ-ն Ուկրաինային չի փոխանցում նույնիսկ Եվրոպայի կողմից վճարված Patriot հրթիռները

ՀՀԿ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԸ` ԱԱԾ ՆԱԽԿԻՆ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐԻՆ. «ԼՅՈՒՍՏՐԱՑԻԱՆ ԻՇԽԱՆԱՓՈԽՈՒԹՅԱՆ ՀԵՏ Ի՞ՆՉ ԿԱՊ ՈՒՆԻ»

Արխիվ 12-16

ՀՀԿ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԸ` ԱԱԾ ՆԱԽԿԻՆ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐԻՆ.

«ԼՅՈՒՍՏՐԱՑԻԱՆ ԻՇԽԱՆԱՓՈԽՈՒԹՅԱՆ ՀԵՏ Ի՞ՆՉ ԿԱՊ

ՈՒՆԻ»

 

ԱԱԾ նախկին պետի պաշտոնակատար, նախկին  ՀՀՇ-ական, ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի խնամին Դավիթ Շահնազարյանը վեջերս «Հ3» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Շաբաթ երեկո Կարմենի հետ» հաղորդաշարի ժամանակ  դարձյալ խոսել է  լյուստրացիայի` գաղտնազերծման  մասին`ասելով, որ Հայաստանում լյուստրացիա կարելի է անել այն ժամանակ, երբ երկու անգամ ընտրությունների արդյունքներով  իշխանափոխություն կլինի, ընտրության արդյունքները հանրության համար կլինեն ընդունելի:

«Իրավունքը» ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանից պարզեց`համամիտ է Դավիթ Շահնազարյանի այս հայտարարության հետ: «Հարցի ձեւաչափը չեմ ընդունում: Երկրորդ` չեմ ընդունում լյուստրացիայի հարցը»,- հակիրճ պատասխանեց  Մելիքյանը:

ՀՀԿ մեկ այլ պատգամավոր, ՀՀԿ փոխնախագահ Ռազմիկ Զոհրաբյանը  չցանկացավ որեւէ մեկի խոսքը մեկնաբանել, բայց իր համար անհասկանալի է` ինչ կապ ունի  լյուստրացիան իշխանափոխության հետ: «Դա լրիվ այլ խնդիր է: Այդպիսի հարցադրումներ եղան ժամանակին, բայց քանի որ մեծամասնությունը չընդունեց, այդպես էլ մնաց»,- ծիծաղելով ասաց պատգամավորը:

Ռազմիկ Զոհրաբյանը հիշեցնում է`այսօր մեր իշխանության մեջ չկան մարդիկ, որոնք ժամանակին`ԽՍՀՄ տարիներին, եղել են հատուկ ծառայությունների աշխատակից, իսկ այսօր զբաղեցնում են բարձր պաշտոններ: «Ի՞նչը լյուստացիա անել, ո՞ւմ լյուստրացիա անել»,- հռետորական հարցադրում  է  հնչեցնում  ՀՀԿ պատգամավորը, ապա հավելում. «Լյուստրացիա անելու անհրաժեշտությունը պետք է   հասարակությունը առաջ քաշի: Դուք տեսել եք, որ առաջ քաշի հասարակությունը նման խնդիր»:

Թե ինչու 1990-ականներին չարվեց լյուստրացիա, պատգամավորը դժվարացավ ասել, միայն ասաց, որ այդ խնդիրն առաջ  է քաշվում որոշ անհատների կողմից, որոնք,  չգիտես ում առաջադրանքներով, անընդհատ հարցն առաջ են քաշում:


ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ