ԹՈՒՐՔԵՐԸ ՀՌՈՄԻ ՊԱՊԻՆ ՄԵՂԱԴՐՈՒՄ ԵՆ ՀԱՅԵՐԻՑ 25 ՄԻԼԻԱՐԴ ԴՈԼԱՐ ԿԱՇԱՌՔ ՎԵՐՑՆԵԼՈՒ ՄԵՋ
Արխիվ 12-16ԹՈՒՐՔԵՐԸ ՀՌՈՄԻ ՊԱՊԻՆ ՄԵՂԱԴՐՈՒՄ ԵՆ ՀԱՅԵՐԻՑ 25
ՄԻԼԻԱՐԴ ԴՈԼԱՐ ԿԱՇԱՌՔ ՎԵՐՑՆԵԼՈՒ ՄԵՋ
Ապրիլի 12-ին Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարում Նորին Սրբություն Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի կողմից մատուցված պատարագը` նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին, ոչ մի կերպ հանգիստ չի տալիս թուրքական եւ ադրբեջանական քաղաքական շրջանակներին եւ նրանց սպասարկող լրատվամիջոցներին: Մի շարք թուրքական եւ ադրբեջանական լրատվամիջոցներ, ինչպիսիք օրինակ Haber 7, Haqqin.az, Vesti.az եւ այլն, իրենց հիսթերիկայի մեջ հասել են նրան, որ Հռոմի պապին մեղադրում են հայերից 25 միլիարդ դոլար կաշառք վերցնելու մեջ: Թուրքադրբեջանական անհաջողությունների համար հորինված այդ ծիծաղելի բացատրությունը կասկածի տակ են առնում անգամ քիչ թե շատ սթափ մտածող թուրքադրբեջանական լրագրողները: Ինչպես գրում է Vesti.az-ում ադրբեջանական լրագրող Ինգվար Րյուրիկսոնը. <Ինչպես ցույց է տալիս քննարկումը ցանցերում, բազմաթիվ նույնիսկ ադրբեջանական ընթերցողները անհավատությամբ վերաբերվեցին այդպիսի վարկածին: Առաջինը՝ Հռոմի պապը դժվար թե վաճառի իր խոսքը, ինչպես կանաչի ծախողը շուկայում, եւ երկրորդը՝ հայերը դժվար թե վճարեին այդպիսի աստղաբաշխական գումար մեկ խոսքի համար>:
Այնուամենայնիվ հրաժարվելով ակնհայտ ապուշ <կաշառքի վարկածից>, վերոհիշյալ լրագրողը առաջ է քաշում իր կարծիքով ավելի արժանահավատ հոդված, թե իբր Քրք Քրքորյանը իր փողերը շվեցարական բանկերից տեղափոխել է Վատիկանի բանկ եւ, սակայն Քրքորյանի փողերը շարունակում են պատկանել Քրքորյանին եւ որեւէ կաշառքի մասին ըստ լրագրողի խոստովանության որեւէ կաշառքի մասին խոսք լինել չի կարող, սակայն բանկը ձեռք է բերում շատ թանկարժեք հաճախորդ: Այնուհետեւ այսպես կոչված լրագրողը հայհոյանքների մի տարափ է լցնում ոչ միայն ներկայիս Հռոմի պապի, այլ ընդհանրապես կաթոլիկ եկեղեցու վրա, հասնելով մինչեւ անգամ 751 թվականի իրադարձություններին: Այնուհետեւ ադրբեջանցիները անդրադարձ են կատարում պատմական տարբեր իրադարձություններին, որոնք առնչվում են Վատիկանի հետ եւ փորձում են <ապացուցել>, թե ինչպիսի ծանր հանցանքների հետ է առնչվում կաթոլիկ եկեղեցին:
Մի խոսքով, թուրքադրբեջանական կեղտոտ արշավը ընդդեմ Վատիկանի շարունակվում է: Վիրավորանքները եւ զրպարտանքները ստանում են նորանոր արտահայտություններ, զարգացումներ եւ ինչպես բնորոշ է թուրքին պատերազմ է հայտարարվում արդեն ամբողջ կաթոլիկ աշխարհին:
ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ
