Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ Գերմանիան հրաժարվել է Լեհաստանով տանկային շարասյուներ տեղաշարժելուց Լավրովը կասկածի տակ դրեց Գերմանիայի և Բրիտանիայի պաշտպանության նախարարների ադեկտվատությունը Զելենսկի. ԱՄՆ-ն Ուկրաինային չի փոխանցում նույնիսկ Եվրոպայի կողմից վճարված Patriot հրթիռները

ՄԱՅՐ ԱԹՈՌԸ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՄԵԾԱԾԱՎԱԼ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՌԱՋԻՆ ՇԱՐՔԵՐՈՒՄ Է

Արխիվ 12-16

ՄԱՅՐ ԱԹՈՌԸ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՄԵԾԱԾԱՎԱԼ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՌԱՋԻՆ ՇԱՐՔԵՐՈՒՄ Է

 

Այսօր ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար ԴԱՎԻԹ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ գործադիրի հաստատմանը ներկայացրեց «2014 թվականի ընթացքում բարեգործական ծրագրերի շրջանակներում կատարված աշխատանքների մասին» արձանագրային նախագիծը: Հավելենք, որ ՀՀ կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի կողմից որակված ծրագրերի շրջանակներում 2014 թվականի ընթացքում հանրապետությունում բարեգործական եւ մարդասիրական օգնության ծրագրեր են իրականացրել միջազգային եւ հանրապետական 143 կազմակերպություն: Դրանցից 58 կազմակերպություն իրականացրել են երկարաժամկետ ծրագրեր: Ինչպես նշեց Դ. Հարությունյանը. «Մեծածավալ ծրագրեր են իրականացնում «Տաթեւի վերածնունդ» հիմնադրամը՝ 5.56 մլրդ դրամ, «Արաբկիր» միացյալ մանկական բարեգործական հիմնադրամը՝ 4.29 մլրդ դրամ, «Այբ» կրթական հիմադրամ՝ 2.09 մլրդ դրամ, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը` 1.89 մլրդ դրամ»:


ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ


Հ.Գ.- Ի դեպ, 2013 թվականի համեմատությամբ 2014 թվականին հաստատված երկարաժամկետ բարեգործական ծրագրերի գումարային արժեքը նավազել է 4.8 մլրդ դրամով: Ըստ բնագավառների աշխատանքների կատարումը կամ ծառայությունների մատու­ցումը ունի հետեւյալ պատկերը՝

հոգևոր

7,785.56

24.82 %

առողջապահական

6,375.38

20.32 %

սոցիալական

6,289.91

20.05 %

կրթական

5,109.68

16.29 %

սպորտ

2,983.66

9.51 %

քաղաքաշինություն

600.00

1.91 %

համայնքային զարգացում

471.29

1.50 %

ջրամատակարարման

322.93

1.03 %

մշակույթ

297.81

0.95 %

միգրացիա

274.21

0.87 %

գյուղատնտեսական

269.00

0.86 %

արտակարգ իրավիճակներ

237.88

0.76 %

բնապահպանական

236.12

0.75 %

դրամաշնորհ

72.46

0.23 %

ճանապարհաշինություն

47.23

0.15 %

 

 

 

 

 

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ