«ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՏՐԱՍՏ Է ՊԱՏՇԱՃ ՊԱՅՄԱՆՆԵՐ ՍՏԵՂԾԵԼ ՀԱԼԵՊԻՑ ՀԱՅԱՍՏԱՆ ՏԵՂԱՓՈԽՎՈՂ ԴՊՐՈՑԱԿԱՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ»
Արխիվ 12-16«ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՏՐԱՍՏ Է ՊԱՏՇԱՃ ՊԱՅՄԱՆՆԵՐ ՍՏԵՂԾԵԼ ՀԱԼԵՊԻՑ ՀԱՅԱՍՏԱՆ ՏԵՂԱՓՈԽՎՈՂ ԴՊՐՈՑԱԿԱՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ»
ՀՀ վարչապետ ՀՈՎԻԿ ԱԲՐԱՀԱՄՅԱՆՆ այսօր ՀՀ Կառավարության նիստի հենց սկզբում անդրադարձավ Սիրիայում վերջին օրերին տեղի ունեցող դեպքերին, ինչի մասին ասաց. «Այնտեղ իրավիճակը շարունակում է մնալ անկայուն: Այս ընթացքում Հայաստանը փորձել է օժանդակել այն սիրիահայերին, ովքեր պատերազմի հետեւանքով լքել են իրենց տները ու անվտանգության նկատառումներով եկել են Հայաստան: Օրեր առաջ լրատվամիջոցների միջոցով արձագանքել էի Հալեպի Սուլեյման թաղամասի հռթիռակոծմանը, որի հետեւանքով նաեւև հայեր էին տուժել: Եվ դեռ այդ ժամանակ ահազանգ էր հնչեցվել Հալեպի երեխաներին, դպրոցականներին պատերազմական գոտուց դուրս բերելու մասին, ինչին ի պատասխան նշել էի, որ Կառավարությունը պատրաստ է ընդունել եւ պատշաճ պայմաններ ստեղծել Հալեպից Հայաստան տեղափոխվող երեխաների, դպրոցականների համար»:
Ի դեպ, հիշեցնենք, որ «Իրավունքը» այս մասին զրուցել էր ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար ՎԱՀՐԱՄ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻ հետ, ով մասնավորապես ընդգծել էր. «Անպայման, մենք պետք է արձագանքենք եւ գործադիրի հետ քննարկումներն ավարտելուց հետո, մեր դիրքորոշումը կհայտնենք»:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
