ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԸ ԾԻԳ-ԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻՆ ԶԳՈՒՇԱՑՐԵԼ Է ԶԵՐԾ ՄՆԱԼ ԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԴՐՍԵՎՈՐՈՒՄՆԵՐԻՑ
Արխիվ 12-16ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԸ ԾԻԳ-ԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻՆ ԶԳՈՒՇԱՑՐԵԼ
Է ԶԵՐԾ ՄՆԱԼ ԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԴՐՍԵՎՈՐՈՒՄՆԵՐԻՑ
Այսօր ՀՀ կառավարության նիստում մինչ օրակարգին անցնելը ՀՀ վարչապետ ՀՈՎԻԿ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԸ նշեց, որ մի քանի օր առաջ կառավարությունում տեղի է ունեցել ծրագրերի իրականացման գրասենյակների` ԾԻԳ-երի, այս տարվա առաջին եռամսյակի հաշվետվության վերաբերյալ քննարկում: ՀՀ վարչապետը քննարկման ժամանակ խոստագույնս զգուշացրել է ԾԻԳ-երի ղեկավարներին զերծ մնալ կոռուպցիոն դրսեւորումներից, ինչի մասին եւս մեկ անգամ ընդգծեց. «Տարիներ շարունակ ԾԻԳ-երի միջոցով երկրում միլիոնավոր ներդրումներ են իրականացվել, սակայն որպես կանոն՝ խոսվում է ավելի շատ կոռուպցիոն սկանդալների, չարաշահումների, քան իրականացված աշխատանքների մասին: Այս գործընթացներում հրապարակայնության ապահովումն անհրաժեշտություն է: Ի վերջո, քաղաքացին, հասարակությունը պետք է իմանա, թե որտեղ ու ինչպես են ծախսվում ներդրվող ֆինանսական միջոցները»: Ապա հավելեց. «Հակառակ դեպքում ոչ միայն կազատվենք նմանատիպ պաշտոնյաներից, այլեւ անձամբ հետամուտ կլինեմ օրենքի ամբողջ խոստությամբ վերջիններս պատասխանատվության ենթարկելու հարցում»:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
