ՆԻՆԱ ՄԱԶՈՒՐԸ ՍԻՐՈՒՄ Է ՀԱՅԵՐԻՆ, ՔԱՆԻ ՈՐ ՀԱՅԵՐԻՑ ՄԻՇՏ ՋԵՐՄՈՒԹՅՈՒՆ Է ՍՏԱՑԵԼ (տեսանյութ)
Արխիվ 12-16ՆԻՆԱ ՄԱԶՈՒՐԸ ՍԻՐՈՒՄ Է ՀԱՅԵՐԻՆ, ՔԱՆԻ ՈՐ
ՀԱՅԵՐԻՑ ՄԻՇՏ ՋԵՐՄՈՒԹՅՈՒՆ Է ՍՏԱՑԵԼ (տեսանյութ)
Մայիսի 6-11-ը «Արմմոնո» միջազգային թատերական մոնոներկայացումների ամենամյա 13-րդ փառատոնի շրջանակում կցուցադրվի 31 ներկայացում` ԱՄՆ-ից, Քուվեյթից, Մարոկոյից, Եգիպտոսից, Բուլղարիայից, Լեհաստանից, Ռուսաստանից, Բելառուսից, Լիտվայից, Իրանից եւ, բնականաբար, նաեւ Հայաստանից:
Այսօր «ԱԶԴԱԿ» լրագրողական ակումբում հյուրընկալված «Արմմոնո» միջազգային
թատերական փառատոնի տնօրեն ՄԱՐԻԱՆՆԱ ՄԽԻԹԱՐՅԱՆԸ, ՅՈՒՆԵՍԿՕ-ի մոնոներկայացումների միջազգային ֆորումի համանախագահ ՆԻՆԱ ՄԱԶՈՒՐԸ եւ ՀՀ մշակույթի նախարարության ժամանակակից արվեստի վարչության թատերարվեստի գծով մասնագետ ՆԱԻՐԱ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԸ, խոսելով փառատոնի հաջողությունների
ու նորամուծությունների մասին, մոնոներկայացումների ժանրը Հայաստանում արդեն կայացած համարեցին:
Իսկ արդեն փառատոնի բարեկամ դարձած Նինա Մազուրը վստահեցրեց, որ տաղանդավոր դերասաններ ու հատկապես երիտասարդություն ունենք: Տիկին Մազուրը նաեւ յուրահատուկ ջերմությամբ անկեղծացավ, որ շատ է սիրում հայերին, քանի որ հայերից միշտ միայն ջերմություն է զգացել:
ԱՌԱՎԵԼ ՄԱՆՐԱՄԱՍՆ` ՏԵՍԱՆՅՈՒԹՈՒՄ.
ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
