ՈՒԿՐԱԻՆԱՅԻ ՀԱՐՈՒՍՏ ԵՎ «ԱՂՔԱՏ» ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԸ. ՖՈՏՈՇԱՐՔ
Արխիվ 12-16ՈՒԿՐԱԻՆԱՅԻ ՀԱՐՈՒՍՏ ԵՎ «ԱՂՔԱՏ» ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԸ. ՖՈՏՈՇԱՐՔ
«Украинская правда» թերթը կազմել է Ուկրաինայի ռադայի հարուստ եւ «աղքատ» պատգամավորների ցանկը: Հարուստ են համարվել այն պատգամավորները, որոնց եկամուտը նախորդ տարվա ընթացքում տասը միլիոն ուկրաինական գրիվնայից ավելի է: Աղքատ պատգամավորներինը` 20 հազար գրիվնա: Ամենահարուստ պատգամավորը Վիտալի Խոմուտիննիկն է, ով նախկիրնում ղեկավարել է հարկային եւ մաքսային քաղաքականությունն իրականացնող կառույցը: Նրա եկամուտը կազմել է 293 միլիոն գրիվնա: Երկրորդ տեղում է «Ընդդիմադիր բլոկ» խմբակցության պատգամավոր Վադիմ Նովինսկին` 209 մլն գրիվնա: Երրորդ տեղում է «Ազգի կամք» կուսակցության ներկայացուցիչ Սերգեյ Մարտինյակը` 96 մլն գրիվնա: Հարուստ պատգամավորների ցանկում են հայտնվել Դոնեցկի մարզային պետական ադմինիստրացիայի նախկին եւ «Դոնբասի արդյունաբերական միություն» կորպորացիայի ղեկավար Սերգեյ Տարուտան, Իվան Ֆուրսինը Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի աջ ձեռքը`Իգոր Կոնոնենկոն, ով նախորդ տարի վաստակել է 15 մլն գրիվնա:
Բացարձակ աղքատ պատգամավոր է ճանաչվել Յարոսլավ Լեսյուկը, ով հայտարարել է`պատգամավոր դարձել է այս տարվա փետրվարին, իսկ հայտարարագիրը լրացնելիս աշխատավարձը ստացած չի եղել: Իսկ թե մինչ այդ ինչ միջոցներով է ապրել պատգամավորը, վերջինս չի պատասխանել` ավելի ճիշտ պատասխանել է այնպես, ինչպես պատասխանում են Հայաստանի պատգամավորների մեծ մասը. «Ես երբեւէ հարցազրույց չեմ տվել: Գրեք այն, ինչ ցանկանում եք, դա ինձ չի հետաքրքրում»:
Նախորդ տարվա ընթացքում քիչ եկամուտներ է ունեցել Դոնբասի գումարտակի հրամանատարը`Սեմյոն Սեմենչենկոն` 13 հազար գրիվնա:
Վիտալի Խոմուտիննիկ

Վադիմ Նովինսկի

Սերգեյ Տարուտա

Սերգեյ Մարտինյակ

Իվան Ֆուրսին

Իգոր Կոնոնենկո

Յարոսլավ Լեսյուկ

Սեմյոն Սեմենչենկո

ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ
