«ԻՐԱՎՈՒՆՔԻ» ԿՈՂՄԻՑ «ԱՐՄՄՈՆՈՆ» ՃԱՆԱՉՎԵԼ Է ԼԱՎԱԳՈՒՅՆ ՓԱՌԱՏՈՆ (տեսանյութ)
Արխիվ 12-16«ԻՐԱՎՈՒՆՔԻ» ԿՈՂՄԻՑ «ԱՐՄՄՈՆՈՆ»
ՃԱՆԱՉՎԵԼ Է ԼԱՎԱԳՈՒՅՆ ՓԱՌԱՏՈՆ (տեսանյութ)
Այսօր մեկնարկեց «Արմմոնո» մոնոներկայացումների թատերական ամենամյա 13-րդ փառատոնը, որի շրջանակներում Հայաստան են ժամանել ԱՄՆ-ից, Քուվեյթից, Մարոկոյից, Եգիպտոսից, Բուլղարիայից, Լեհաստանից, Ռուսաստանից, Բելառուսից, Լիտվայից եւ Իրանից: Փառատոնային 6 օրերի ընթացքում հայ հանդիսատեսը հնարավորություն կունենա դիտելու 31 ներկայացում, այդ մասին այսօր «Ազդակ» լրագրողական ակումբում տեղեկացրեց փառատոնի տնօրեն ՄԱՐԻԱՆՆԱ ՄԽԻԹԱՐՅԱՆԸ:
Ի դեպ, մինչ ասուլիսը «Արմմոնոն» «Իրավունք» թերթի կողմից պարգեւատրվեց, որպես լավագույն փառատոն:
Առավել մանրամասն` տեսանյութում.
ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
