ԺՈՂՈՎՐԴԻ ՏՐՏՈՒՆՋԸ(ՀՅԴ-ԱԿԱՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ "ՓԱՐԱՎՈՆ" ՀԱՄԱԼԻՐՈՒՄ 800 ՀՈԳԱՆՈՑ ԽՆՋՈՒՅՔ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Արխիվ 12-16
ԺՈՂՈՎՐԴԻ ՏՐՏՈՒՆՋԸ(ՀՅԴ-ԱԿԱՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ "ՓԱՐԱՎՈՆ" ՀԱՄԱԼԻՐՈՒՄ 800 ՀՈԳԱՆՈՑ
ԽՆՋՈՒՅՔ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Մեր հալը, ձեր տրնգի տալը…
ԱԳԱԹԱ ՔՐԻՍՏԻ
Հայաստանի գրողների միությունից հայտնում են, որ Գոհար Ենոքյանը Յուվեցի Կարոյի սպանությունը չի նախապատրաստել, այլ իրենց պատվերով միայն սցենարն ա գրել:
% % %
ՅՈՒՎԵՑԻ ԿԱՐՈՅԻ ՏՐՏՈՒՆՋԸ
(ԳՈՀԱՐ ԵՆՈՔՅԱՆԻ ԿՈՂՄԻՑ
ԻՐ ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՈՍՏԻԿԱՆԻ
ՀԱՄԱԶԳԵՍՏՈՎ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ
ԼՈՒՐԵՐԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Ի՜նչը կհաղթի կյանքում հերոսին, եթե չլինեն կինն ու միլիցեն…
% % %
ԿԱՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
ՎԵՐԱՐԺԵՔԱՎՈՐՈՒՄ
Հիմնադիր խորհրդարանի մամլո ծառայությունից հայտնում են. տեսնելով որ "Հարյուրամյակն առանց ռեժիմի" ծրագիրը չկարողացան իրագործել, որոշել են անցնել "Հազարամյակն առանց ռեժիմի" տարբերակին:
ԲՆԱՄԹԵՐՔՈՎ
("ԳՐԱՆԴ ՔԵՆԴԻ" ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ
ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻՆ ԱՄԻՍՆԵՐՈՎ
ԱՇԽԱՏԱՎԱՐՁ ՉՏԱԼՈՒ
ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
"Գրանդ քենդի" ընկերությունից հայտնում են, որ աշխատավարձ չեն տալիս, քանի որ նրանք կոնֆետ ասելով չէ, որ բերանները քաղցրացնում են:
% % %
ՔԱՂԱՔԱԿԱՆ
"ПОДКОБЛУЧНИК"
Ուսումնասիրելով Լեւոն Զուրաբյանի ընդդիմադիր անցյալն ու ներկան` պարզվել է, որ կանանց մոտ նա միշտ հայտնվում է անհարմար դիրքում:
% % %
ՀԿԿ-Ն` ՀՅԴ-ԻՆ
(ԱՐՑԱԽՈՒՄ ԿԱՅԱՑԱԾ
ԱԺ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ 5 ՏՈԿՈՍԻ
ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ ՉԱՆՑՆԵԼՈՒՑ ՀԵՏՈ)
Սոցիալիստս սոցիալիստիդ վնաս չէր…
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ
