ԵՐԲ ՀԱՅԿԱԿԱՆ ԵԿԵՂԵՑԻՆԵՐԸ ԴԱՌՆՈՒՄ ԵՆ ԹՈՒՐՔ-ՎՐԱՑԱԿԱՆ ԱՌՈՒԾԱԽԻ ԹԻՐԱԽ
Արխիվ 12-16ԵՐԲ ՀԱՅԿԱԿԱՆ ԵԿԵՂԵՑԻՆԵՐԸ ԴԱՌՆՈՒՄ ԵՆ
ԹՈՒՐՔ-ՎՐԱՑԱԿԱՆ ԱՌՈՒԾԱԽԻ ԹԻՐԱԽ
Վերջին մեկ ամսում Հայաստանը հայտնվել է համաշխարհային լրատվամիջոցների, քաղաքական ու մշակութային գործիչների ուշադրության կիզակետում, պատճառը թերեւս արդեն պարզ է` մեկ դար առաջ Թուրքիայի կողմից հայերի հանդեպ իրականացված ոճրագործությունն է` Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը: Բայց, կարծես թե, Թուրքիան չէր կարող կուլ տալ այդ ամենն ու թուրքավայել դուրս չգար այդ ամենի տակից` այս անգամ էլ շարունակելով հարվածել հայկական պատմամշակութային արժեքներին` վանքերին ու եկեղեցիներին: Մինչ ամբողջ հայությունն ու համայն աշխարհը զբաղված էր Ցեղասպանությունը քրեականացնող բանաձեւեր ընդունելով կամ էլ Ցեղասպանությունը դատապարտելով, իսկ մենք էլ 100-րդ տարելիցի ոգեկոչման արարողությունները պատշաճ կազմակերպելով` թուրքը մեր թիկունքում պետական մակարդակով վաճառեց մեր արժեքները` գնելով դարավոր եղբայր Վրաստանի լռությունը:
Պարզապես, այդ օրերին Թուրքիան Արեւմտյան Հայաստանի հյուսիս-արեւելքում գտնվող Տրապիզոնի նահանգի հայկական կիսաքանդ-կիսավեր Սբ. Աստվածածին, Սբ. Հովհաննես, Սբ. Ստեփանոս եկեղեցիները, կնքված գործարքի համաձայն, նենգաբար նվիրվել է Վրաստանին: Թուրքիան իրեն հատուկ դիվանագիտական փայլուն հնարքով, հազարամյա հայկական եկեղեցիներով փակում է "եղբայրական" Վրաստանի բերանը, որպեսզի վրաց օրենսդիր մարմինն ընդհանրապես չբարձրացնի Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը: Փաստորեն, զուր չէին այն կանխատեսումները, թե Հայոց ցեղասպանությունը Վրաստանը կճանաչի միայն Թուրքիայից հետո:Ինչեւէ, հետաքրքիր է, ինչո՞վ էր զբաղված Վրաստանում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Յուրի Վարդանյանը, երբ իր քթի տակ Վրաստանը լռության դիմաց հայկական եկեղեցիները յուրացնելով էր զբաղված: Թեպետ, ումի՞ց ենք ինչ պահանջում, երբ վերջինս ժամանակին լինելով ՀՀ սպորտի եւ երիտասարդության նախարար` նույնպես անգործության էր մատնված:
Կույտը մշակեց ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ
