Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ Գերմանիան հրաժարվել է Լեհաստանով տանկային շարասյուներ տեղաշարժելուց Լավրովը կասկածի տակ դրեց Գերմանիայի և Բրիտանիայի պաշտպանության նախարարների ադեկտվատությունը Զելենսկի. ԱՄՆ-ն Ուկրաինային չի փոխանցում նույնիսկ Եվրոպայի կողմից վճարված Patriot հրթիռները

ԻՆՉՈ՞Ւ ՉԿԱՅԱՑԱՎ ՄՐՑԱՆԱԿԱԲԱՇԽՈՒԹՅՈՒՆԸ

Արխիվ 12-16

ԻՆՉՈ՞Ւ ՉԿԱՅԱՑԱՎ ՄՐՑԱՆԱԿԱԲԱՇԽՈՒԹՅՈՒՆԸ

Մոսկվայում "Armenia music awards" ամենամյա երաժշտական մրցանակաբաշխությունն ամեն տարի կայանում էր ապրիլին: Անցյալ տարի մրցանակաբաշխության հանդիսավար, "Արմենիա փրոդաքշնի" հայաստանյան ներկայացուցիչ ՍԱՄՎԵԼ ԳՐԻԳՈՐՅԱՆՆ "Իրավունքին" տեղեկացրել էր, որ մտադիր են, որպես հոբելյանական` 10-րդ տարի, մրցանակաբաշխությունն անցկացնել Հայաստանում: Սակայն, ինչպես տեսնում եք, արդեն մի քանի օր է ապրիլ ամիսն ավարտվել է ու մրցանակաբաշխության նշույլն անգամ չկա:
"Իրավունքի" հետաքրքրությունը զուր չանցավ, պարզվեց, որ մրցանակաբաշխությունն այս տարի կկայանա ոչ թե գարնանը, ինչպես միշտ, այլ աշնանը, ինչի համար իրոք կան լուրջ պատճառներ. "Ճիշտ է, մեր երազանքն էր, որպեսզի տասնամյակը կարողանայինք անել Հայաստանում, բայց քանի որ ամբողջ տարվա ընթացքում Հայաստանում նշվում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի հիշատակման ու ոգեկոչման միջոցառումներ, ուստի ցանկալի չէր, որ նման մեծ մրցանակաբաշխություն կայանար Երեւանում: Որքանո՞վ ճիշտ կլիներ նույն ամսին մի կողմից սգայինք, մյուս կողմից` երգենք ու պարենք: Այս տարի էլ կանենք Մոսկվայում եւ ոչ միայն հայերիս, այլեւ մոսկավայաբնակ օտար ազգերին եւս մեկ անգամ կլինի հայտ` եւս մեկ անգամ հիշել եւ պահանջել` մեզ հետ միասին":

ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
Ս. Գրիգորյանի հետ զրույցն ամբողջությամբ կարդացե՛ք "Իրավունքի" հաջորդ համարում:

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ