Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ Գերմանիան հրաժարվել է Լեհաստանով տանկային շարասյուներ տեղաշարժելուց Լավրովը կասկածի տակ դրեց Գերմանիայի և Բրիտանիայի պաշտպանության նախարարների ադեկտվատությունը Զելենսկի. ԱՄՆ-ն Ուկրաինային չի փոխանցում նույնիսկ Եվրոպայի կողմից վճարված Patriot հրթիռները

ՍՈՍՈՆ ԲՈԼՈՐԻ ՑԱՎԸ ՏԱՆԵԼՈՎ` "ՍՏԻՊԵՑ" ՀԱՅԿԱԿԱՆ ՊԱՐԵԼ

Արխիվ 12-16

ՍՈՍՈՆ ԲՈԼՈՐԻ ՑԱՎԸ ՏԱՆԵԼՈՎ` "ՍՏԻՊԵՑ" ՀԱՅԿԱԿԱՆ ՊԱՐԵԼ

Օրերս Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի փոքր դահլիճում տեղի ունեցավ երգչուհիներ Անչոկի, Նարի Հարությունյանի եւ վրացի երգիչ Սոսո Պավլիաշվիլիի համերգը: Հանդիսատեսի ծափահարություններն էլ ավելի բարձր հնչեցին, երբ բեմում հայտնվեց Սոսո Պավլիաշվիլին, ով ողջունելով հայ հանդիսատեսին` խոստացավ, որ համերգի ընթացքում կպարգեւի ջերմ ու բարձր տրամադրություն: Այդպես էլ եղավ, Սոսոն վրացի եւ հայ հանդիսատեսին "ստիպեց" իր երգերի ներքո պարել հայկական պարեր, մերթ ընդ մերթ կրկնելով "ձեր ցավը" տանեմ արտահայտությունը:
Երգիչը Հայաստան էր ժամանել ծնողների եւ մի քանի ազգականների հետ, որոնք ներկա էին համերգին: Հանդիսատեսի շարքերում էր նաեւ երգչի դուստրը, ով անտեսելով հղիությունը` հայկական շարժումներով լավ քեֆ էր անում` հոր ակտիվ կատարումների տակ: Ընթացքում Ս. Պավլիաշվիլին Հայաստանին եւ Երեւանին երգ նվիրելուց զատ, չմոռացավ նաեւ իր խոնարհումը բերել Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին. "Չենք կարող մոռանալ, թե ինչպես են կոտորել մեր նախնիներին: Այսօր թույլ չենք տա նույնկերպ վարվել մեր թոռների հետ: Սա մեծ ցավ է, որը մեր տատերից ու պապերից փոխանցվել է մեզ, այն մեզ ավելի ուժեղ ու բարի է դարձրել` մոտեցնելով Աստծուն",- նշեց Սոսոն:

ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ