Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ Գերմանիան հրաժարվել է Լեհաստանով տանկային շարասյուներ տեղաշարժելուց Լավրովը կասկածի տակ դրեց Գերմանիայի և Բրիտանիայի պաշտպանության նախարարների ադեկտվատությունը Զելենսկի. ԱՄՆ-ն Ուկրաինային չի փոխանցում նույնիսկ Եվրոպայի կողմից վճարված Patriot հրթիռները

"ՊԱՏԳԱՄԱՎՈՐԸ ՓՈՐՁԵՑ ՕԳՏՎԵԼ ԻՐԱՎԻՃԱԿԻՑ"

Արխիվ 12-16

"ՊԱՏԳԱՄԱՎՈՐԸ ՓՈՐՁԵՑ ՕԳՏՎԵԼ ԻՐԱՎԻՃԱԿԻՑ"

"Օգտվելով անպատժելիությունից` պատգամավոր Մարտուն Գրիգորյանը "Կամազի" խեղճուկրակ վարորդի նկատմամբ առաջինն է քաղհայց ներկայացրել: Եթե "Գազելի" վարորդը մեղավոր ճանաչվեր, ապա տուժողները եւ տուժողների ներկայացուցիչները կարող էին քաղհայց ներկայացնել գծի տիրոջ դեմ: Սակայն նախաքննական մարմնի կամայականության պատճառով մեծ գումարի պահանջով քաղհայց է ներկայացվում միայն Մանվել Վարդանյանի դեմ: Փաստորեն, պատգամավորը նախ մաքրեց իր անունը, ապա փորձեց օգտվել իրավիճակից",- մեզ հետ զրույցում անդրադառնալով Հոռոմի ճանապարհին տեղի ունեցած ողբերգական ավտովթարի գործին` ասաց ավտովթարի գործով մեղադրյալ Մանվել Վարդանյանի փաստաբան ԼԻԱՆՆԱ ԲԱԼՅԱՆԸ:
- Չնայած փորձաքննություններով ապացուցվել է, որ "Գազելը" եղել է անսարք վիճակում, արգելակները, կախոցները` անսարք, անվադողերը` մաշված, վարել է արագ, գազի բալոնի տեղադրման թույլտվություն չի ունեցել, նախատեսվածից ավել ուղեւորներ է տեղափոխել, նրա դեմ այդպես էլ գործ չի հարուցվել: Եվ ամենազարմանալին այն է, որ առաջին քաղհայցը ներկայացրեց գծի տերը` Մարտուն Գրիգորյանը: Ուղղակի ապշելու բան է, որ պատգամավորը, ով բազմաթիվ բիզնեսների տեր է, քաղհայց է ներկայացնում խեղճուկրակ վարորդի դեմª էս ողբերգական դեպքի արդյունքում մի հատ էլ` բաց  թողնված վնասի փոխհատուցման պահանջով:  Ես դիմել եմ gլխավոր դատախազին` դեպքի տեսաձայնագրությունը անհետանալու առթիվ, բայց մինչեւ հիմա ոչ գործ է հարուցվել, ոչ էլ որեւէ պատասխան եմ ստացել:

"ԿԱՏԱՐՅԱԼ
ԽԵՂԿԱՏԱԿՈՒԹՅՈՒՆ Է"

Այնուամենայնիվª ինչով է պայմանավորված, որ պատգամավորն ի վերջո որոշեց գումարի պահանջով հայց ներկայացրել այս ողբերգության հիմնական դերակատարիª "Կամազի" վարորդի նկատմամբª շատ լավ իմանալով նրա սոցիալական վիճակը: Եվ ահա ԱԺ պատգամավոր ՄԱՐՏՈՒՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ, ում հասցեագրված էին փաստաբանի մեղադրանքները, տվեց հետեւյալ մեկնաբանությունը.
- "Տրանս ակնթարթ" ընկերությունը իր քաղհայցի հետ կապված` ներկայացրել է իր տեսակետը: Եթե հայցը դատարանի կողմից բավարարվի, գումարն ամբողջությամբ կփոխանցvի զոհվածների եւ տուժածների հարազատներին:
Ինչ վերաբերում է փաստաբանի մեղադրանքներին, ապա բնական է, որ ջանալով հնարավորինս արդարացնել իր պատվիրատուի սպասելիքները եւ նրանից ստացած հոնորարները, առաջին իսկ օրերից փաստաբանը հարձակումների շարք է սկսել "Տրանս aկնթարթի" եւ "Գազելի" հանգուցյալ վարորդի դեմ: Մենք  լավ ենք հասկանում թե; այսօրինակ նեղության մեջ հայտնված մարդու, թե' նրա ընտանիքի վիճակը, եւ նյութական վնասի հատուցման պահանջ չէիnք դնի, եթե նրանց շահերը ներկայացնողն այսչափ ազատություն չտար իր լեզվին եւ հարկի-անհարկի հղումներ չաներ: Կարծում եմ, որ "Կամազի" վարորդն ու իր ընտանիքի անդամները պետք է մտահոգվեն պաշտպանի պահվածքով:
- Պարոն Գրիգորյան, շատ է խոսվում է նաեւ, որ "Տրանս ակնթարթ" ընկերության "Գազելի" վարորդները առհասարակ արագ են վարում:
- Նման խոսակցություններ տարածողները մերկապարանոց հայտարարություններ անելու փոխարեն` պետք է հիմնավորեն:
- Իսկ ի՞նչ կասեք պաշտպանի այն պնդման վերաբերյալ, ըստ որի` վթարի ենթարկված "Գազելը" անսարք վիճակում է եղել:
- Կատարյալ խեղկատակություն է:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ