Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ Գերմանիան հրաժարվել է Լեհաստանով տանկային շարասյուներ տեղաշարժելուց Լավրովը կասկածի տակ դրեց Գերմանիայի և Բրիտանիայի պաշտպանության նախարարների ադեկտվատությունը Զելենսկի. ԱՄՆ-ն Ուկրաինային չի փոխանցում նույնիսկ Եվրոպայի կողմից վճարված Patriot հրթիռները

"ՀԻՇԵԼՈՎ ՇՈՒՇԻԻ ԱԶԱՏԱԳՐՈՒՄԸª ԿՐԿՆԱԿԻ ԵՄ ՀՊԱՐՏԱՆՈՒՄ, ՈՐ ՀԱՅ ԵՄ"

Արխիվ 12-16

"ՀԻՇԵԼՈՎ ՇՈՒՇԻԻ ԱԶԱՏԱԳՐՈՒՄԸª
ԿՐԿՆԱԿԻ ԵՄ ՀՊԱՐՏԱՆՈՒՄ, ՈՐ ՀԱՅ ԵՄ"

"Ամեն անգամ հիշելով Շուշիի ազատագրումը` կրկնակի եմ հպարտանում, որ հայ եմ: Տարբեր երկրների բազմաթիվ զինվորական բարձրաստիճան ներկայացուցիչներ մինչեւ օրս հիացած եւ զարմացած են, թե ինչպես հայերը երկու օրվա գրոհով ազատագրեցին այդ անառիկ բերդաքաղաքը, որը երեք կողմից պաշտպանված է լեռներով եւ անդունդներով: Նրանք ամեն անգամ դրա մասին խոսելու առիթը չեն կորցնում, միաժամանակ նշելով, թե ինչ տոկուն եւ պինդ ժողովուրդ են հայերը",- մեզ հետ զրույցում անդրադառնալով Շուշիի ազատագրման առաջիկա տարելիցին` ասաց ռուսաստանաբնակ գեներալ-լեյտենանտ ՆՈՐԱՏ ՏԵՐ-ԳՐԻԳՈՐՅԱՆՑԸ:
-Այս նույն օրերին մեծ տոնակատարություն է սպասվում նաեւ Մոսկվայումª Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 70-ամյակի կապակցությամբ: Որպես հին զինվորական` դա նաեւ Ձեր տոնն է...
- Մենք, բնականաբար, հանդիսավոր շքերթին չենք մասնակցելու. պարզապես դիտորդի դերում ենք լինելու: Շքերթին մասնակցելու համար պետք է Հայաստանից էլ հատուկ զորախումբ գար, բայց դեռ տեղյակ չեմª եկել է, թե` ոչ: Իսկ մենք արդեն այսօրվանից գեներալներով հավաքվել ենք, որոշել ենք, որ այս օրերի ընթացքում հանդիպումներ ենք ունենալու Մոսկվայի համալսարաններում, դպրոցներումª պատմելու ինչպես Շուշիի ազատագրման, այնպես էլ Հայրենական մեծ պատերազմին մասնակցած հայերի մասին:
Հավելենք, որ մեզ եւս այս օրերի ընթացքում այդպես էլ չհաջողվեց ՊՆ-ից տեղեկություն ստանալ, թե մայիսի 9-ին մասնավորապես ինչ միջոցառումներ են անցկացվելու Երեւանում: ՊՆ մամուլի խոսնակ պարոն Հովհաննիսյանը նախ խոստացել էր, որ ծրագիրը պատրաստ լինելուն պես կներկայացնի մեզ, իսկ այսօր ասաց, որ դեռ որեւէ ստույգ բան հայտնի չէ, լինելուն պես իրենք կհայտարարեն:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ