Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ Գերմանիան հրաժարվել է Լեհաստանով տանկային շարասյուներ տեղաշարժելուց Լավրովը կասկածի տակ դրեց Գերմանիայի և Բրիտանիայի պաշտպանության նախարարների ադեկտվատությունը Զելենսկի. ԱՄՆ-ն Ուկրաինային չի փոխանցում նույնիսկ Եվրոպայի կողմից վճարված Patriot հրթիռները

ԲԱՔՎՈՒՄ "ԹԱՔՈՒՆ ՀԱՅ" ՕԼԻԳԱՐԽԻ ԵՆ "ԲԱՑԱՀԱՅՏԵԼ"

Արխիվ 12-16

ԲԱՔՎՈՒՄ "ԹԱՔՈՒՆ ՀԱՅ" ՕԼԻԳԱՐԽԻ ԵՆ "ԲԱՑԱՀԱՅՏԵԼ"

Մայիսի 4-ին Ադրբեջանի նախագահի հրամանով գործից ազատվել էր Բաքվի "Պետական դրոշի հրապարակ" համալիրի տնօրեն եւ համատեղությամբ երկրի ամենաազդեցիկ` "AzImport" ընկերության սեփականատեր Ռաշադ Մամեդովը... Ռ. Մամեդովը մինչեւ վերջերս համարվում էր Ի. Ալիեւի ընտանիքին բավականին մոտ կանգնած անձնավորություն... Հենց սրանով էին բացատրում մի քանի ընդդիմադիր ԶԼՄ-ներն այն "բեսպրեդելը", որը գործում էին Ռ. Մամեդովը եւ իր բարեկամները... AzImport-ի սեփականատերը, պետական "կարիքները" պատճառաբանելով, վերջին 4 տարիներին Բաքվի եւ շրջակա մի քանի ավանների բնակիչներից խլել է բազում շենքեր եւ շինություններ...
Իսկ երեկ տեղի ԶԼՄ-ներն արդեն  "բացահայտումներով" են հանդես եկել... Պարզվում է, որ Ռ. Մամեդովի մայրը հայուհի է: Տեղի "դավադրության մասնագետ" լրագրողները պարզել են, որ Ռ. Մամեդովի մոր բարեկամները մինչեւ հիմա ապրում են Արցախում: Ազերի իրավապահները այժմ քննում են վարկած, որ Ռ. Մամեդովը անընդհատ միտումնավոր անորակ է պատրաստել տվել Ադրբեջանի հսկայական դրոշը, որպեսզի այն չդիմանա Բաքվի ուժեղ քամիներին:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ