ԻՆՉ Է ԿԱՏԱՐՎՈՒՄ ԱՏՈՄԱԿԱՅԱՆՈՒՄ
Արխիվ 12-16ԻՆՉ Է ԿԱՏԱՐՎՈՒՄ ԱՏՈՄԱԿԱՅԱՆՈՒՄ
ՀՀ ֆինանսների նախարարության կողմից օրերս հրապարակված 2015 թվականի առաջին եռամսյակի հայաստանյան առաջին 1000 խոշոր հարկատուների ցանկից միանգամից աչք է ծագում մեկ էական դրվագ: "Հայաստանի էլեկտրական ցանցեր" ընկերությունը, որն անցած տարվա առաջին եռամսյակում գտնվում էր 8-րդ հորիզոնականում, չգիտես ինչ հրաշքով` այս անգամ 2-րդն է: Իրավիճակն էլ ավելի "անհասկանալի" է դառնում, երբ հաշվի ենք առնում, որ ՀԷՑ-ն իր դիրքերն այդքան բարելավել է ոչ թե մյուս ընկերությունների վճարած հարկերի նվազման, այլª իր հարկերը ավելի քան 2,5 անգամ 1,8 մլրդ դրամի փոխարեն մոտ 4,6 մլրդ ավելացնելու հաշվին:
ԲԱ ԻՆՉՊԵ՞Ս Է ՍՆԱՆԿԱՑՈՂ ՀԷՑ-Ը 2,5 ԱՆԳԱՄ
ՇԱՏ ՀԱՐԿԵՐ ՎՃԱՐԵԼ
Իհարկեª ամեն մի ընկերություն էլ կարող է շեշտակիորեն բարելավել իր գործունեությունը, այսինքնª նաեւ հարկային մուծումները: Բայց ՀԷՑ-ի դեպքում առնվազն երկու տարօրինակ դրվագ պետք է հաշվի առնել: Բայց նախ ֆիքսենք հետեւյալ պարզ հանգամանքը. ՀԷՑ-ի, այսինքնª արտադրողներից էլեկտրաէներգիա գնող եւ սպառողներին բաշխող ընկերության շրջանառությունը չի կարող կտրուկ փոփոխություններ ունենալ. ամեն մի սպառող տարվա նույն ժամանակահատվածում օգտագործում է մոտավորապես նույն քանակի էներգիա եւ հանրագումարը չի կարող մեկ տարվա ընթացքում լավագույն դեպքում անգամ 5-10 տոկոսից ավելի լինել: Այսինքնª հարկերը 2,5 անգամ ավելացնելը չի կարող վաճառված էլեկտրաէներգիայի ավելացման հաշվին լինել: Դրանից զատ` ՀԷՑ-ի հարկերը կարող են ավելանալ նաեւ վաճառվող ապրանքի գնի աճի հաշվին: Սակայն փաստ է, որ անցած տարվա համեմատ էլեկտրաէներգիայի գինն այն չափով չի աճել, որ դա բերեր հարկերի նման ավելացման, ինչը դժվար չէ նաեւ կոնկրետ թվերով հաշվարկել, բայց չծանրաբեռնենք ընթերցողին:
Բայց փաստ է, որ ընկերության հարկերն աճել են եւ պետք է դրան ինչ-որ բացատրություն լինի: Ամենապարզը, իհարկե, ստվերից հարկային դաշտ բերված հսկայական գումարների մասին վարկածն է: Բայց այս դեպքում էլ մեկ այլ խնդիր է առաջ գալիս: Ինչպես հայտնի էª տեւական ժամանակ է, որ մի գլուխ խոսվում է ՀԷՑ-ի հսկայական պարտքերի մասին, եւ անցած տարի նույնիսկ բարձրացվեց էլեկտրաէներգիայի սակագինն այն հիմնավորմամբ, թե պարտքերի մեջ խրված ընկերությունը չի կարողանում ծայրը ծայրին հասցնել: Բայց երբ կարողանում է հարկերը 2,5 անգամ ավելացնել, դա արդեն չի խոսում ֆինանսական վատ վիճակի վարկածի օգտին: Իսկ այդ դեպքում էլ ինչպե՞ս հասկանանք այն խոսակցությունները, թե ՀԷՑ-ը հիմա էլ փորձում է էլեկտրաէներգիայի սակագինը գործող 42 դրամից դարձնել 48 դրամ:
"ՄԻՋՈՒԿԱՅԻՆ" ԽՆԴԻՐՆԵՐ
Էլեկտրաէներգիայի սակագնի այս հերթական խայտառակ պատմությանը առաջիկայում անդրադառնալու առիթներ դեռ կունենանք: Առավելեւս, որ այս պահին սկսել է նշմարվել մեկ հանգամանք, որը, կարծում ենք, ոչ հեռու ապագայում սակագնի բարձրացման լավ "հիմնավորում" կարող է դառնալ:
Այս առումով նախ հիշեցնենք, որ ինչպես վերջին սակագնային աճը, այնպես էլª ՀԷՑ-ի ֆինանսական վիճակը ժամանակին Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն ու դրա նախագահ Ռոբերտ Նազարյանը ուղղակիորեն կապում էին Հայկական ատոմակայանի հետ, թեª ՀԱԷԿ-ը նախանցած տարի նախատեսվածից երկար է կանգնել պլանային նորոգման եւ լիցքավորման համար, այդ ընթացքումª ցանցերին մատակարարվել է ՋԷԿ-երի արտադրած թանկ էլեկտրաեներգիան, որից էլ առաջացել են ՀԷՑ-ի պարտքերը:
Նկատի ունենալով այս փաստըª հիշեցնենք մեր վերջին համարներում ¥"Իրավունք", 24.04 եւ 28.04¤ ներկայացված ՀԱԷԿ-ի շուրջ ծավալվող տարօրինակ զարգացումների մասին: Այսինքնª դեռ անցած տարվա կեսերից սկսած ատոմակայանի գրեթե բոլոր բարձրաստիճան պաշտոնյաները սկսեցին լքել պաշտոնները, իսկ տարեվերջին հայտնի դարձավ, որ ԱԱԾ-ում կա քրեական գործ` կայանում տեղի ունեցած խոշոր չարաշահումների հետ կապված: Ապաª կայանում սկսեցին հայտնվել նոր ղեկավարներ, այդ թվում անձինք, ովքեր մինչ այդ որեւէ առնչություն այս ոլորտի հետ չեն ունեցել: Եվ միաժամանակ էլ նոր ղեկավարության օրոք սկսվեցին կադրային ջարդի նմանվող փոփոխություններ:
Այս ամենի հետ կապված ՀԱԷԿ-ից որեւէ արձագանք այդպես էլ չստացանք: Մինչդեռ խնդիրը մեծ կարեւորություն ունի ոչ թե այն, որ մի անձնավորության փոխարեն մեկ ուրիշն է նշանակվում, այլ, թե այդ մեկ ուրիշը որքանով է կոմպետենտ ատոմակայանի նման կարեւորագույն եւ վտանգավոր օբյեկտում աշխատելու համար: Պատկերավոր ասածª նախկին տաքսիստին ատոմակայանում տեղավորելը հաստատ լավ բան չի խոստանում: Թե ուր ենք միտքը տանում, փորձենք ներկայացնել այս կերպ:
ԱԱԾ-ի հարուցած գործի շրջանակներում կալանավորվեց, այսինքնª պաշտոնից ազատվեց նաեւ ՀԱԷԿ-ի ընդհանուր հարցերով փոխտնօրենը, որի պատասխանատվության տակ է կայանի մատակարարումների հարցը, որը ժամանակին իրականացվում էր նյութատեխնիկական մատակարարումների բաժնի միջոցով: Կայանի կառավարման այս ճյուղի կարեւորությունը կայանում է նրանում, որ նյութատեխնիկական մատակարարումներ ասվածի տակ հասկացվում է ոչ թե թուղթ ու գրիչ կամ սեղան-աթոռը, այլ այն հատուկ նշանակության սարքավորումները, տեխնիկական միջոցներն ու դետալները, որոնք օգտագործվում են ատոմակայանում, այդ թվումª պլանային նորոգումների ժամանակ, եւ որոնք, հասկանալի է, ամենեւին էլ Հայաստանում չեն արտադրվում: Այդ հատուկ տեխնիկական միջոցներն ու սարքավորումները պետք է բերել դրսից, կոնկրետ օբյեկտներից, հատուկ պայմաններով, հաճախ նաեւ կոնկրետ ծանոթություններով եւ այլ ստվերային մեխանիզմներով: Գումարած դրանª այդ ամենը պետք է անել ճիշտ ժամկետներում եւ պատշաճ որակով: Հակառակ դեպքումª կա առնվազն կայանի պլանային վերանորոգման ձգձգման վտանգª ՀԷՑ-ի ֆինասնական հիշատակված խնդիրներն ու սակագնի թանկացումն աչքի առաջ ունենալով: Իսկ թե ինչ խնդիր կարող է առաջացնել ոչ պատշաճ որակը, ավելի լավ է նույնիսկ չմտածենք:
Մինչդեռ մեր ունեցած տվյալներովª մատակարարումների հետ կապված խնդիրներ նկատվել են, եւ նույնիսկ, որ կայանի ներկայիս ղեկավարությունն էլ է վերջերս լրջորեն մտահոգվել դրանով: Այսինքն, որ այդ ամենը կարող է անդրադառնալ նաեւ սեպտեմբերի կեսերից սպասվող հերթական պլանային վերանորոգման առնվազն ժամկետների վրա:
Եվ այսպեսª հայկական ատոմակայանում տեղի ունեցած կադրային "բուռն" փոփոխություններից հետո, ըստ մեր ունեցած տեղեկությունների, կայանում առաջացել են մատակարարումների հետ կապված խնդիրներ: Այնքան մտահոգիչ, որ դա նաեւ կայանի ներկայիս ղեկավարությունն էլ լրջորեն մտահոգվել դրանով: Այն առումով, որ այդ ամենը կարող է անդրադառնալ նաեւ սեպտեմբերի կեսերից սպասվող հերթական պլանային վերանորոգման առնվազն ժամկետների վրա:
Ստուգելու համար այդ, ասենքª նաեւ ՀԱԷԿ-ի հետ կապված տարբեր լուրերի իսկությունը, տեւական ժամանակ է, որ փորձում ենք պատասխանատուներից գոնե մակերեսային բացատրություններ ստանալ: Բայց չէª միայն ասում են, թե պարզաբանումներ տվող միակ կոմպետենտ պաշտոնյան տնօրենի ժամանակավոր պատասխանատու Մ. Վարդանյանն է: Դե նա էլ, "բնականաբար", օրեր շարունակ ազատ վայրկյան անգամ չունի: Պատկերացրեքª փորձում ենք գոնե գրավոր հարցեր ուղարկել, որը նույնպես մի իսկական պատմություն դարձավ: Մեզ էլ մնում է հենվել մեր ունեցած տվյալների վրաª հուսալով, որ ՀԱԷԿ-ի պատասխանատուները կհերքեն, որ վիճակն այդպես է, քանի որ հակառակ դեպքում կայանի նման վիճակը կարող է անդրադառնալ էլեկտրաէներգիայի ամեն մի սպառողի գրպանի վրա:
Այսպիսովª այն, որ կայանում մատակարարումների հետ կապված լուրջ խնդիրներ կան, մեր ունեցած տվյալներով ֆիքսվել է նաեւ ղեկավար կազմի մի շարք խորհրդակցությունների ժամանակ: Բայց մինչ դրան հասնելը, նախ ներկայացնենք, թե ինչու է այդքան կարեւոր կայանին, այդ թվումª պլանային վերանորոգման համար անհրաժեշտ գնումներն այդ վերանորոգումից ամիսներ առաջ անցկացնելը: Բանն այն է, որ ՀԱԷԿ-ի ղեկավար կազմն էլ է քաջ գիտակցում եւ ֆիքսում է, որª կայանի կարիքների համար նախատեսված սարքավորումներն ունեն իրենց առանձնահատկություններն ու արտադրվում են արտերկրում: Ապաª այդ սարքավորումների եւ պահեստամասերի ձեռքբերման ժամկետները սուղ են, քանի որ պետք է ապահովել էներգաբլոկի ընթացիկ անխափան եւ անվտանգ աշխատանքը, ապաª պատրաստվել սեպտեմբերի 18-ից նախատեսված պլանային վերանորոգման եւ միջուկային վառելիքի ներբեռնման համար կանգառին, եւ այդ սարքավորումների ու պահեստամասերի մեծ մասն անհրաժեշտ է հենց այդ նպատակով: Եվ, վերջապեսª այդ սարքավորումների ու պահեստամասերի պատրաստման համար անհրաժեշտ է 2-5 ամիս ժամանակ:
Այսինքնª այդ ապրանքների ձեռքբերման աշխատանքները պետք է սկսել դեռ հունվար-փետրվար ամիսներին, որ մինչեւ 2-5 ամսում արտադրվեն, դրանից հետոª լուծվեն դրանց հետ կապված թղթաբանական, տեղափոխման, մաքսային եւ տրանզիտային աշխատանքները, հնարավոր լինի կայանի կանգառից մի երկու շաբաթ առաջ դրանք հասցնել պահեստներ: Բայց ահա, ըստ մեր ունեցած տվյալներիª ապրիլի կեսերին անցկացված հիշատակված խորհրդակցության ժամանակ նման տխուր իրավիճակ է արձանագրվել. "ՀԱԷԿ ՓԲԸ-ի կարիքների համար "Գնումների պլանով" նախատեսված ապրանքների, սարքավորումների եւ պահեստամասերի ձեռք բերման համար հայտարարված գնումները հիմնականում չեն կայանում: Չեն կայանում նաեւ կրկնակի հայտարարված գնումները":
Ապրիլի կեսերին չկայացած գնումներն արդեն իսկ խախտում են բոլոր ծրագրերը: բայց լավ, գոնե դրանից հետո բան արվե՞լ է, լուծվե՞լ է այդ խնդիր. նաեւ հենց այս հարցի պատասխանն է, որ ոչ մի կերպ ՀԱԷԿ-ից պարզել չենք կարողանում: Սակայն ճիշտն ասածª լավատես չենք, որ լուծվել է, հաշվի առնելով, որ դեռ այդ խորհրդակցության ժամանակ է հանձնարարվել համապատասխան պատասխանատուներինª մինչեւ ապրիլի վերջերը կազմել գոնե այն ամենաանհրաժեշտ ապրանքների ցանկը, առանց որոնց չի երաշխավորվի կայանի անվտանգությունը, ապաª կասկածի տակ կառնվի սեպտեմբերյան վերանորոգումը: Հանձնարարվել է նաեւ այդ ցանկն ունենալուց հետո անհապաղ կազմակերպել գնման գործընթացը: Սակայն այդ գնումներն էլի այն նույն պաշտոնյաների վրա են, որոնց թվում են նորեկները: Եվ, պատկերացրեք, այն տրագիկոմեդիկ լուրն է պտտվում, թե դա պետք է անենª "համացանցում առկա տեղեկատվության հիման վրա":
Այսինքն, եթե անգամ մայիսի սկզբներին այդ ամենաանհրաժեշտ ապրանքների հարցը, այն էլª համացանցային "հոր գներով" լուծած լինեն, էլի կայանի վերանորոգումը անհրաժեշտ այն 5-6 ամսյա ժամկետը բաց է թողնվել:
Թե ինչու հանկարծ նման իրավիճակ առաջ եկավ, դժվար չէ կռահել: Չգիտես որտեղից, բայց, անկասկած, համապատասխան հովանավորությամբ, կայան են եկել ու չաղլիկ աշխատավարձեր ապահովող վերին պաշտոններում տեղավորվել են անձինք, ովքեր թեեւ ժամանակին բավականին մասնագիտացել են, ասենք, Փարաքար աթոռ-սեղա ներկրելու գործում, սակայն մեկ էª ատոմակայանի խիստ նեղ մասնագիտական առանձնահատկություններից շատ հեռու են: Միգուցեեւ շատ խելոք ու հանճարեղ, բայց եթե մեկը պատկերացում չունի, թե ատոմակայանին ինչ է պետք, որտեղից է բերելու, ինչ մեխանիզմներով, ապա նրանից ի՞նչ պահանջես:
Այլ հարց, որ նախարար Երվանդ Զախարյանն այդպես էլ ՀԱԷԿ-ի հետ կապված այս կադրային խնդիրները չտեսնելու է տալիսª սուտ համարելով լուրերը, թե հենց իր մերձավորներից մեկն է գնումների պատասխանատուն: Պակաս տարօրինակ չէ, որ այդ կադրային ջարդը ՀԱԷԿ-ի գործող տնօրենն էլ համարում է "հաստիքների" կամ "կադրային օպտիմալացում", թեեւ մինչ այս եղած բաժինների թիվը մի բան էլ ավելացել է:
Ամեն դեպքում, դեռ կշարունակենք ՀԱԷԿ-ից պարզաբանումներ ստանալու մեր փորձերը, այսինքնª թեման փակված չենք համարում:
ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ
