Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ Գերմանիան հրաժարվել է Լեհաստանով տանկային շարասյուներ տեղաշարժելուց Լավրովը կասկածի տակ դրեց Գերմանիայի և Բրիտանիայի պաշտպանության նախարարների ադեկտվատությունը Զելենսկի. ԱՄՆ-ն Ուկրաինային չի փոխանցում նույնիսկ Եվրոպայի կողմից վճարված Patriot հրթիռները

«ԱԴՐԲԵՋԱՆԸ ՄՏԵԼ Է ԶԱՌԱՆՑԱՆՔՆԵՐԻ ԴԱՇՏԸ»

Արխիվ 12-16

«ԱԴՐԲԵՋԱՆԸ ՄՏԵԼ Է ԶԱՌԱՆՑԱՆՔՆԵՐԻ ԴԱՇՏԸ»


Երեք օր անց` մայիսի 9-ին, Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 70-ամյակի կապակցությամբ Մոսկվայի Կարմիր հրապարակում կազմակերպված ռազմական շքերթին ու տոնական միջոցառումներին ներկա կլինի ինչպես ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, այնպես էլ մեր ամենաանհաջող «հարեւանը»` Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը: Թե մայիսյան այս պատմական իրադարձությունը ինչ ազդեցություն կարող է ունենալ Հայաստան-Ռուսաստան-Ադրբեջան հարաբերությունների վրա, «Իրավունքը» հետաքրքրվեց արտաքին քաղաքականությունից քաջատեղյակ այրերից` այն ներկայացնելով «Կլոր սեղան» ձեւաչափով:


«ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ
ՏՈՆԱԿԱՆ ՇՔԵՐԹԻՑ ԱԿՆԿԱԼԻՔ ՉԿԱ»


Ըստ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր ԱՐՏԱԿ ԶԱՔԱՐՅԱՆԻ, վերոնշյալ հարցի հետ կապված, մայիսի 9-ին արտառոց ոչինչ տեղի չի ունենա. «Մենք նախկինում էլ ունեցել ենք առիթներ Հայաստանի եւ Ադրբեջանի համատեղ մասնակցությամբ բազմակողմ հանդիպումներում եւ միջոցառումներում ներկա լինելու»:
Նույնը պնդեց նաեւ ԱԺ Պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի անդամ, ԱԺ պատգամավոր, «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ ԽԱՉԱՏՈՒՐ ՔՈՔՈԲԵԼՅԱՆԸ. «Եթե դուք նկատի ունեք Արցախյան հիմնախնդիրը, վստահ եմ, որ ուղղակիորեն որեւիցե էական բան չի լինի այնտեղ: Այս փուլում որեւիցե ակնկալիք` Մոսկվայում նախատեսված տոնական շքերթից, սպասելի չէ: Եվ եթե անգամ ինչ-որ հայտարարություններ էլ լինեն, ապա դա զուտ քարոզչական նշանակություն կունենա»:
Հարցին բոլորովին այլ տեսանկյունից մոտեցավ Ադրբեջանահայերի ասամբլեայի միության նախագահ ԳՐԻԳՈՐԻ ԱՅՎԱԶՅԱՆԸ` նշելով. «Ադրբեջանը վաղուց արդեն որդեգրել է Մինսկի գործընթացը վիժեցնելու իր քաղաքականությունը: Եվ այսօր Հայաստանի, ինչպես նաեւ Ռուսաստանի եւ մնացած համանախագահողների գործն է ագրեսորին` Ադրբեջանին, փորձել խաղաղեցնել տարբեր ճանապարհներով: Եվ սա ընդհանուր նպատակ է Հարավային Կովկասում: Անշուշտ, ՀՀ նախագահը, ինչպես նաեւ Ռուսաստանի ղեկավարությունը իրենց ազդեցությունը կփորձեն օգտագործել` հայկական կողմի կառուցողական դիրքորոշումից ելնելով, որպեսզի եւս մեկ ամսով կամ մեկ տարով երկարաձգեն խաղաղությունը: Հետեւաբար, նրանք չեն վարանի օգտվել նաեւ այս առիթից: Բայց արդյոք դա կտա արդյունք, թե` ոչ, մեծապես կապված է ՌԴ-ի քաղաքական ճնշումից:  Ռուսաստանը պետք է հստակ մատնանշի, որ անկախ Դոնբասում եղած լարվածությունից, նա, այնուամենայնիվ, իր ուշադրությունը չի կտրի Հարավային Կովկասից եւ թույլ չի տա Ադրբեջանին դիմել սանձարձակ գործողությունների»:

«ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՈՉ ԱԴԵԿՎԱՏ ՊԱՀՎԱԾՔԸ
ՆՈՐՈՒԹՅՈՒՆ ՉԷ»


Ընդամենը մի քանի շաբաթ առաջ, ինչքան մեծ ակտիվությամբ այսօր Ադրբեջանը պատրաստվում է մասնակցել Մոսկվայում կայանալիք հոբելյանական միջոցառումներին, նույնքան ակտիվությամբ հենց քննադատում էր նույն Մոսկվային` բարձր մակարդակով Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի հիշատակի միջոցառումներին մասնակցելու մեջ: Ադրբեջանական այս վարքագծին անդրադառնալով` Խ. Քոքոբելյանն ընդգծեց. «Բնականաբար, դա Ադրբեջանի արտաքին քաղաքականության մեջ նորություն չէ: Կարծում եմ` մեզ համար անսպասելի ոչինչ չկա, եւ ընդհանրապես ադրբեջանական արտաքին քաղաքականության ոչ ադեկվատ պահվածքը այլեւս նորություն չէ նաեւ միջազգային հանրության համար: Եվ հատկապես նորություն չէ եռանախագահողների եւ այն պետությունների համար, ովքեր ուշադիր են եւ շահագրգիռ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի լուծմամբ»: Իսկ Ա. Զաքարյանը հավելեց. «Ադրբեջանի մասնակցությունն այս խնդրին շատ ավելի ֆորմալ նշանակություն ունի: Երկրորդ համաշխարհային պատերազմին Ադրբեջանը մասնակցել է միայն նավթով: Այնպես որ, Կարմիր հրապարակում կայանալիք ռազմական շքերթին մասնակցելու փոխարեն, թող մի քանի տոննա նավթ տանեն հրապարակ»: Շարունակելով Ա. Զաքարյանի արտահայտած տեսակետը` Գ. Այվազյանը առավել կոշտ գնահատական տվեց. «Ադրբեջանը մայիսի 9-ի հաղթանակի օրվա հետ կապված` վերջին շրջանում, ընդհանրապես, մտել է զառանցանքների դաշտը: Ավելին` նա արդեն պահանջներ է ներկայացնում Ռուսաստանի Դաշնությանը, որ պետք է Բաքու քաղաքին շնորհվի հերոս քաղաքի կարգավիճակ, իբրեւ թե Երկրորդ համաշխարհային պատերազմում իրենք նավթ են մատակարարել, եւ իրենց խաղաղ բնակչությունը մասնակցել է Խորհրդային Միության պաշտպանությանը: Ադրբեջանն անցնելով բոլոր սահմանները` մոռացության է տվել այն հանգամանքը, որ այդ նավթաարդյունաբերության եւ մնացած գործողությունների թիկունքում հիմնականում հայ ինժեներներ եւ գործարարներ էին կանգնած: Մինչդեռ նույն Ադրբեջանը ֆաշիզմի հետ գաղտնի պայմանագրերի մեջ էր մտել եւ Ադոլֆ Հիտլերին սպասարկող ուժեր էր տրամադրում` կռվելով Խորհրդային Միության դեմ: Նրանք նույնիսկ Թուրքիայի եւ ֆաշիստական Գերմանիայի հետ համատեղ ծրագրեր էին կազմում Բաքվից մինչեւ Բաթումի, այսպես կոչված, նահանգի ստեղծման համար: Եվ այսօր, փոխարենը մեղա գան` իրենց հանցագործության համար, դեռ պահանջներ են ներկայացնում ռուսական կողմին եւ փորձում են իրենց հերոս հռչակել»:

ԱԴՈԼՖ ՀԻՏԼԵՐԻՑ ՄԻՆՉԵՎ ԻԼՀԱՄ ԱԼԻԵՎ

Դիմակազերծելով Ադրբեջանի ֆաշիստական գործելաոճը եւ ամփոփելով թեման` պարոն Այվազյանն ասաց. «Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Ադրբեջանից հենց հայերին էին ուղարկում ռազմաճակատ: Այսինքն` անգամ այն ժամանակ Ադրբեջանի կոմունիստական ղեկավարությունը օգտվելով առիթից, որ պատերազմ էր, փորձում էին ադրբեջանական հանրապետությունից մաքրել հայերին: Եվ այն, ինչ արեց 30-40-ական թվականներին Ադոլֆ Հիտլերը Գերմանիայում, նույնն արեց ադրբեջանական վարչակազմը 1988-92 թթ.-ին` հայերի հանդեպ: Ընդհանրապես, ինձ համար զարմանալի է, որ Ալիեւը մեկնում է Մոսկվա` ունենալով ազգայնական ֆաշիստական հայացքներ»:
Եզրափակելով բարձրացված հարցը` պարոն Քոքոբելյանն էլ խոսեց Հայրենական մեծ պատերազմի 70-ամյա հաղթանակի կարեւորության մասին. «Անկախ ամեն ինչից, միջազգային հանրությունը, այդ թվում` նաեւ Խորհրդային Միությունը` որպես առանցքային դերակատար, ֆաշիզմի դեմ մղվող այդ պատերազմում կարողացան արմատախիլ անել դա: Այդ առումով շատ էական էր այդ հաղթանակը մարդկության զարգացման, ժողովրդավարության հաստատման առումով: Իսկ ընդհանուր առմամբ այն, ինչ տեղի է ունենում Մոսկվայում հիմա, զուտ քարոզչական նշանակություն ունի»:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ