Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ Գերմանիան հրաժարվել է Լեհաստանով տանկային շարասյուներ տեղաշարժելուց Լավրովը կասկածի տակ դրեց Գերմանիայի և Բրիտանիայի պաշտպանության նախարարների ադեկտվատությունը Զելենսկի. ԱՄՆ-ն Ուկրաինային չի փոխանցում նույնիսկ Եվրոպայի կողմից վճարված Patriot հրթիռները

ԶԱՐՄԱՆՔ

Արխիվ 12-16

Այսօր գրեթե ամբողջ քաղաքական դաշտի խոսակցության նյութը Արցախի խորհրդարանական ընտրություններն են, եւ բնականաբար, այդ թեման չէր կարող շրջանցել եւ արցախյան ծագում ունեցող ընդդիմադիր պատգամավոր ԹԵՎԱՆ ՊՈՂՈՍՅԱՆԸ: Վերջինս մատնանշել է արցախյան ընտրությունների զարմանալի պարադոքսը. "Գաղտնիք չէ, որ Հայաստանում եւ Արցախում հասարակությունը առավելապես կարեւորում է նախագահական ընտրությունները, քան` խորհրդարանական: Սակայն այս անգամ Արցախում տեղի ունեցավ հակառակը. եթե 2012-ի նախագահական ընտրություններին մասնակցությունը 67 տոկոս էր, ապա այս խորհրդարանական ընտրությանը մասնակցեց հասարակության 70 տոկոսը: Ինչն  ապացուցեց, որ արցախցին բարձր է գնահատում խորհրդարանի դերը` որպես օրենսդիր մարմնի": Դե ինչ, իրոք զարմանալի է, ինչպես եղավ, որ ԱԺ ընտրություններին արցախցիներն ավելի ակտիվ էին, քան` նախագահականին: Միգուցե, հերթական անգամ իրենց "թարս կո՞ղն" են որոշել այդպես դրսեւորել:
Իսկ մեր հարեւան ՎՐԱՍՏԱՆԸ, զարմանալիորեն, արդեն "ծնգլահան" արեց, թե մտահոգված է Հարավային Օսիայի խորհրդարանի նախագահ Անատոլի Բիբիլովի հետ ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի հանդիպումով: Դրա կապակցությամբ մեր վարչապետը հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի վարչապետի հետ, ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն էլ պարզաբանել է. "Օսիայի Ազգային ժողովի նախագահը Լեռնային Ղարաբաղ պաշտոնական այցի ժամանակ ցանկություն է հայտնել ցավակցել` ապրիլի 24-ի հետ կապված: Դա տեւել է 5 րոպե. ցավակցել ու գնացել է: Այդտեղ որեւէ պաշտոնական հանդիպում չի եղել": Զարմանալի է, ինչո՞ւ են մեր պաշտոնյաները բացատրություններ տալիս` մի տեսակ արդարացման ձեւով: Ախր, վրացիները իրենց լկտի են պահել` բարձրաձայնելով աշխարհով մեկ, թե չեն ճանաչում ԼՂՀ ընտրությունների արդյունքները: Այդքանից հետո, բա չարժե՞ր ասել` լավ ենք արել` հանդիպել ենք:
Իսկ քաղաքագետ ԱՆԴՐԱՆԻԿ ՄԻՀՐԱՆՅԱՆԸ զարմանալիորեն ջախջախիչ քննադատության է ենթարկել ամերիկահայությանը. "Ցավոք, աշխարհի ոչ բոլոր հայկական համայնքներին հաջողվեց ապահովել իրենց պետությունների ակտիվ մասնակցությունը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումներին: ԱՄՆ հայ համայնքը անզոր եղավ ու չկարողացավ անել այնպես, որ ապահովեր ամերիկյան կողմի մասնակցությունը: Շատ ափսոս, որ ԱՄՆ-ը չունեցավ քաջություն ու իմաստնություն, որ ժամաներ Երեւան: Չեկավ ոչ միայն ԱՄՆ նախագահը կամ գոնե փոխնախագահը, այլեւ նույնիսկ Ջոն Քերին, որի ժամանմանն այնքան սպասում էր ամերիկահայ համայնքը: Իսկ գիտե՞ք, թե ինչպես պատճառաբանվեց նրա չգալը. ասացին` Քերին շտապել է Արկտիկական խորհրդի նիստի: Կարծում եմ` ավելորդ է մեկնաբանությունը: Զարմանալի չէ՞, որ գիշեր-ցերեկ Կիեւում շրջող Բայդենը եւս ժամանակ չգտավ ճանապարհորդելու Երեւան: Ամերիկահայ լոբբիստական խմբին չհաջողվեց նույնիսկ հարցը Ներկայացուցիչների պալատ մտցնել": Լավ, մի՞թե պարոն Միհրանյանը, լինելով քաղաքագետ, մոռացել է, որ քաղաքականությունը հնարավորի արվեստ է, եւ ամերիկահայ լոբբիստներն արել են այնքանը, ինչքանը հնարավոր էր: Այստեղ տեղին է հիշեցնել ժամանակին նույն ԱՄՆ-ի արեւմուտքի գինետներում կախած պաստառները. "Մի կրակեք դաշնակահարին, նա նվագում է, ինչպես կարողանում է":
Հերթական անգամ զարմանքով պետք է արձանագրենք, որ մայրաքաղաքի գործարար աշխարհը, կարծես թե, կանաչ տարածքների թշնամի լինի: Հիմա էլ, զարմանալիորեն հատել են ՈՍԿՈՒ ՇՈՒԿԱՅԻ հարեւանությամբ գտնվող 2 հսկայական սոսիները: Թե ինչով էին այդ ծառերը խանգարում մեր վայ-բիզնեսմեններին, չգիտենք: Բայց երեւի թե ժամանակն է խստացնել պատասխանատվությունը` մայրաքաղաքի տարածքում ծառահատումների համար եւ նույնիսկ քրեականացնել այն: Թե չէ տուգանքի եղածն ի՞նչ է մեր` այդպես էլ մարդ չդառած բիզնեսմենների համար:

Զարմացած է
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ