Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ Գերմանիան հրաժարվել է Լեհաստանով տանկային շարասյուներ տեղաշարժելուց Լավրովը կասկածի տակ դրեց Գերմանիայի և Բրիտանիայի պաշտպանության նախարարների ադեկտվատությունը Զելենսկի. ԱՄՆ-ն Ուկրաինային չի փոխանցում նույնիսկ Եվրոպայի կողմից վճարված Patriot հրթիռները

ԼԳԲՏ ԼՈԲԲԻՍՏՆԵՐԻ ԹԻՐԱԽՈՒՄ ՀԻՄԱ ԷԼ ՀԱՅՏՆՎԵԼ Է ՆԱԻՐԱ ԶՈՀՐԱԲՅԱՆԸ

Արխիվ 12-16

ԼԳԲՏ ԼՈԲԲԻՍՏՆԵՐԻ ԹԻՐԱԽՈՒՄ
ՀԻՄԱ ԷԼ ՀԱՅՏՆՎԵԼ Է ՆԱԻՐԱ ԶՈՀՐԱԲՅԱՆԸ


Հայաստանում գործող 18 վայ-ՀԿ եւ 4 անհատ միասնական հայտարարությամբ դիմել են Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովին (ԵԽԽՎ)` պահանջելով ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար, ԵԽԽՎ-ում խորհրդարանական պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանին պարտավորեցնել բացատրություն տալ` ԼԳԲՏ համայնքի դեմ իր խոսքերի կապակցությամբ: Արի ու տես, որ ԼԳԲՏ լոբբիստ դարձած ՀԿ-ներին վրդովեցրել է այն, որ տիկին Զոհրաբյանը հենց համասեռամոլության լոբբինգով զբաղվող լրատվամիջոցին տված հարցազրույցում նշել է, թե ԵԽԽՎ-ում միշտ կոչ է անում դեմ քվեարկել այն նախագծերին, որոնք միտված են ԼԳԲՏ անձանց շահերի պաշտպանությանը: Ավելին` անկեղծորեն իր կարծիքն է արտահայտել նրանց հասցեին` ասելով, որ ԼԳԲՏ համայնքին պատկանող անձինք բժշկությանը թերեւս անծանոթ քաղցկեղային մի հիվանդության կրողներ են, ովքեր իրենց «մետաստազները կարող են տարածել» հանրության շրջանում:
Թե ինչպես է վերաբերվում ՆԱԻՐԱ ԶՈՀՐԱԲՅԱՆՆ իր դեմ կազմակերպված այս  հայտարարությանը, «Իրավունքը» հետաքրքրվեց հենց նրանից.
– Իրենց գործն է, իրենց իրավունքն է, ես իմ հարցազրույցում որեւէ մեկի իրավունքը չեմ ոտնահարել: Ինչպես ունեն իրենք իրենց իրավունքները, օրինակ` չընդունելու մեր ապրելաոճը, այնպես էլ ես` որպես ՀՀ ազատ քաղաքացի, իրավունք ունեմ չընդունելու իրենց ապրելակերպը եւ չշեղվելու Աստծո պատվիրաններից: Ես ասել եմ ընդամենը, որ իրենց այրելու կոչ չեմ անում, դա իրենց իրավունքն է, բայց որքան իրենք ունեն ազատություն` արտահայտելու իրենց դիրքորոշումը, նույնքան էլ ես` որպես ՀՀ քաղաքացի ունեմ ազատություն` արտահայտելու իմ դիրքորոշումը իրենց հանդեպ: Սա խոսքի ազատության իմ իրավունքն է: Եվ եթե իրենք գտնում են, որ իմ հանդեպ ինչ-որ սանկցիաներ պետք է կիրառեն` ընդհուպ դիմեն ԵԽԽՎ, դա բացառապես իրենց գործն է:
– Այնուամենայնիվ, որեւէ քայլ պատրաստվո՞ւմ եք ձեռնարկել այս ուղղությամբ:
– Բացառապես ոչ մի քայլ: Դա ինձ չի մտահոգում եւ չի անհանգստացնում:
Ի դեպ, հիշեցնենք, որ վերոնշյալ հայտարարության համահեղինակները գրեթե ամբողջությամբ հենց այն նույն ՀԿ-ներն են, որոնք նմանատիպ հայտարարություններ էին տարածում ընդդեմ «Իրավունքի» եւ սպառնում դիմել եվրակառույցներին:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ