ՍԱՄՎԵԼ ԲԱԲԱՅԱՆԻ "ՍԿԱՅՊՈՎ" ԸՆՏՐԱՐՇԱՎԸ
Արխիվ 12-16
Բողոք, բողոք, կրկին բողոք... Այս կարգախոսով ԼՂՀ խորհրդարանում "Սամվել Բաբայան" բրենդի տակ մեկ բաղձալի աթոռ է զբաղեցրել Ազգային վերածնունդ կուսակցությունը: Պետք է հավուր պատշաճի գնահատել նախկին հրամանատարի անդուլ ջանքերը Skype-աքարոզի, խտրականությունից զուրկ խոստումների, խնամի-ծանոթ-ընկերներին թախանձագին հորդորիների գործում:Ի դեպ, առ այսօր հարց է մնում, թե ինչ նպատակներով է Բաբայանը սատարել այդ սկանդալային կուսակցությանը: Մյուս կողմից, 3709 քվեն Բաբայանի համար վերջին ու չարդարացված շանսն էր` իր դիրքերը թարմացնելու ու նախկին հեղինակությունը վերկանգնելու, սակայն, իշխանություններից ու սոցիալական վիճակից արդար ու անարդար դժգությունների շահարկումը արդյունք չտվեց:
ԲԵԼԼԱ ԼԱԼԱՅԱՆ
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ
