Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ Գերմանիան հրաժարվել է Լեհաստանով տանկային շարասյուներ տեղաշարժելուց Լավրովը կասկածի տակ դրեց Գերմանիայի և Բրիտանիայի պաշտպանության նախարարների ադեկտվատությունը Զելենսկի. ԱՄՆ-ն Ուկրաինային չի փոխանցում նույնիսկ Եվրոպայի կողմից վճարված Patriot հրթիռները

Մ. ՄԵԼՔՈՒՄՅԱՆԸ` Հ. ԲԱԳՐԱՏՅԱՆԻՆ. "ՅՈՒՂ ԵՍ ՎԱՌՈՒՄ"

Արխիվ 12-16

Մ. ՄԵԼՔՈՒՄՅԱՆԸ` Հ. ԲԱԳՐԱՏՅԱՆԻՆ.
"ՅՈՒՂ ԵՍ ՎԱՌՈՒՄ"

Երեկ թեժ բանավեճ տեղի ունեցավ խորհրդարանում, երբ քննարկվում էր կառավարության ներկայացրած "Եկամտային հարկի մասին" ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին" եւ "Շահութահարկի մասին" ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին" օրենքների նախագծերի փաթեթը: Հարցի վերաբերյալ որպես հարակից զեկուցող հանդես եկող ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ, ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր ՄԻՔԱՅԵԼ ՄԵԼՔՈՒՄՅԱՆԸ եւ ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր ՀՐԱՆՏ ԲԱԳՐԱՏՅԱՆԸ օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ միմյանց հակասող ելույթներ ունեցան, ինչը դարձավ փոխադարձ մեղադրանքների ու լեզվակռվի առարկա: Տեղից ԲՀԿ-ական պատգամավորը բղավեց. "Յուղ ես վառում": Չուշացավ Հ. Բագրատյանի ղժղժոցը. "Բերանդ փակի, տեղդ նստի": Տաքարյուն ընդդիմադիր պատգամավորներին հորդորեց խաղաղվել նիստը վարող ԱԺ փոխնախագահ ՀԵՐՄԻՆԵ ՆԱՂԴԱԼՅԱՆԸ:  

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ