Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ Գերմանիան հրաժարվել է Լեհաստանով տանկային շարասյուներ տեղաշարժելուց Լավրովը կասկածի տակ դրեց Գերմանիայի և Բրիտանիայի պաշտպանության նախարարների ադեկտվատությունը Զելենսկի. ԱՄՆ-ն Ուկրաինային չի փոխանցում նույնիսկ Եվրոպայի կողմից վճարված Patriot հրթիռները

ԱՐԵՎՄՏԱՄԵՏԸ ԲՈՂՈՔՈՒՄ Է ԱՐԵՎՄՈՒՏՔԻՑ

Արխիվ 12-16

ԱՐԵՎՄՏԱՄԵՏԸ ԲՈՂՈՔՈՒՄ Է ԱՐԵՎՄՈՒՏՔԻՑ

Տեւական ժամանակ բուժման նպատակով Գերմանիայում գտնվող ընդդիմադիր գործիչ, "Ժառանգության" "Բարեւ Երեւան" դաշինքի ցուցակում ընդգրկված ԱՐՄԱՆ ՄՈՒՇԵՂՅԱՆԸ, ում հայացքները արեւմտամետ էին, այժմ խորապես հիասթափվել է Արեւմուտքից.
–Իմ պատկերացրած ազատությունը բնավ այն չի, ինչ ես տեսնում եմ ու լսում եմ Գերմանիայում: Այս ազատությունը այլասերված եւ դեգրադացված ազատություն է:
Պարզվում է, որ գերմանական դպրոցներում, վեցերորդ դասարանից սկսած` միայնակ մայրեր կան, ու այդ ամենը ցույց է տրվում հեռուստացույցով: Հպարտանում են իրենց մանկահասակ մայրերով: Իհարկե, դա չի թույլատրվում օրենքով, եւ եթե իմանան, թե ով է հայրը, կդատեն:
Զարմացա՞ք: Ես էլ էի զարմացել: Ո՞նց թե` եթե իմանան:
Պարզվում է, որ նրանք այնքան անկանոն հարաբերություններ են ունենում, որ հաճախ չեն էլ իմանում, թե ով է հայրը: Լինում են դեպքեր, որ պարասրահներում խմիչքի մեջ թմրադեղ են գցում եւ այդ կերպ սեռական հարաբերության մեջ մտնում անչափահասների հետ, որի արդյունքում էլ հղիանում են: Պարզվում է, որ Գերմանիայում աղջիկները սեռական կյանքով կարող են ապրել 16 տարեկանից սկսած, եւ դրա համար ծնողների թույլտվությունը պետք չէ, բայց եթե մինչեւ 18 տարեկանը հղիանան, ապա տղան պատասխանատվության կենթարկվի:
Պարզվում է նաեւ, որ եթե աղջիկը 15 տարեկան է եւ ունի ընկեր, ապա ծնողների գրավոր թույլտվությամբ կարող է սեռական կյանքով ապրել, բայց չպետք է հղիանա մինչեւ 18 տարեկանը: Եվրոպական "արժեքներից" է նաեւ այն, որ պարսավանքի կենթարկվի ավանդական սեռական կողմնորոշում ունեցող տղամարդը, եթե հաճոյախոսի կնոջը, բայց հոմոսեքսուալությունը ուղղակի կամ անուղղակի քարոզելը չի քննադատվում, այլ շատ սովորական է ընդունվում:
Հարց է առաջանում: Մենք այսպիսի՞ն ենք պատկերացնում ազատությունը:

ՍԵՓ. ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ