Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ Գերմանիան հրաժարվել է Լեհաստանով տանկային շարասյուներ տեղաշարժելուց Լավրովը կասկածի տակ դրեց Գերմանիայի և Բրիտանիայի պաշտպանության նախարարների ադեկտվատությունը Զելենսկի. ԱՄՆ-ն Ուկրաինային չի փոխանցում նույնիսկ Եվրոպայի կողմից վճարված Patriot հրթիռները

ՍՈՍՈՆ ԲՈԼՈՐԻ ՑԱՎԸ ՏԱՆԵԼՈՎ` ՎՐԱՑԻՆԵՐԻՆ «ՍՏԻՊԵՑ» ՀԱՅԿԱԿԱՆ ՊԱՐԵԼ

Արխիվ 12-16

ՍՈՍՈՆ ԲՈԼՈՐԻ ՑԱՎԸ ՏԱՆԵԼՈՎ` ՎՐԱՑԻՆԵՐԻՆ «ՍՏԻՊԵՑ» ՀԱՅԿԱԿԱՆ ՊԱՐԵԼ


Օրերս Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի փոքր դահլիճում տեղի ունեցավ երգչուհիներ Անչոկի, Նարի Հարությունյանի եւ վրացի երգիչ Սոսո Պավլիաշվիլիի համերգը: Երեկոն բացեց Անչոկը, կատարելով հին ու սիրված մի քանի երգեր: Նարի Հարությունյանը նույնպես կատարեց արդեն սիրված երգեր: Երգչուհիների ելույթն ավարտվեց «Իմ հրեշտակ» զուգերգով, որն արժանացավ հանդիսատեսի բարձր ծափահարություններին: Ծափահարություններն էլ ավելի բարձր հնչեցին, երբ բեմում հայտնվեց Սոսո Պավլիաշվիլին, ով ողջունելով հայ հանդիսատեսին` խոստացավ, որ համերգի ընթացքում կպարգեւի ջերմ ու բարձր տրամադրություն: Այդպես էլ եղավ, մոտավորապես երկու ժամ երգիչն իր կատարումներով ուրախացրեց ոչ միայն հայ, այլեւ հատուկ իր համար Վրաստանից Հայաստան ժամանած երկրպագուներին: Սոսոն վրացի եւ հայ հանդիսատեսին «ստիպեց» իր երգերի ներքո պարել հայկական պարեր, մերթ ընդ մերթ կրկնելով «ձեր ցավը» տանեմ արտահայտությունը: Երգիչը Հայաստան էր ժամանել ծնողների եւ մի քանի ազգականների հետ, որոնք ներկա էին համերգին: Ընթացքում Ս. Պավլիաշվիլին Հայաստանին եւ Երեւանին երգ նվիրելուց զատ, չմոռացավ նաեւ իր խոնարհումը բերել Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին.«Չենք կարող մոռանալ, թե ինչպես են կոտորել մեր նախնիներին: Այսօր թույլ չենք տա նույնկերպ վարվել մեր թոռների հետ: Սա մեծ ցավ է, որը մեր տատերից ու պապերից փոխանցվել է մեզ, այն մեզ ավելի ուժեղ ու բարի է դարձրել` մոտեցնելով Աստծուն»,- նշեց Սոսոն: Երգիչը խոստովանեց, որ շատ է կապված հայերի հետ, ինչն էլ պատճառ է դարձել, որ ստանձնի հայ ընտանիքներից մեկի երեխաների կնքահոր պարտականությունները: Սոսոյի եւ Նունե Եսայանի «Ուժեղ, քան նախկինում» երգը անակնկալ էր հանդիսատեսի համար, որը ընդունվեց բուռն ծափահարություններով: Համերգի վերջում հանդիսատեսն իր «բիսերով» Սոսոյին կրկին բեմ կանչեց, իսկ վերջինս հանդիսատեսի հետ միասին կատարեց իր հիթերից մեկը եւ շնորհակալություն հայտնեց ջերմության համար:

 

ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ