«ՕՐԵՆՔԸ ԸՆԴԱՄԵՆԸ ՓՈՐՁՈՒՄ Է ԼԵԳԱԼԱՑՆԵԼ ԱՅՆ ՎԻՃԱԿԸ, ՈՐՆ ԱՅՍՕՐ ՈՒՆԵՆՔ»
Արխիվ 12-16«ՕՐԵՆՔԸ ԸՆԴԱՄԵՆԸ ՓՈՐՁՈՒՄ Է ԼԵԳԱԼԱՑՆԵԼ ԱՅՆ
ՎԻՃԱԿԸ, ՈՐՆ ԱՅՍՕՐ ՈՒՆԵՆՔ»
«Ցավոք սրտի ընդդիմությանը հաջողվեց աղավաղել օրենքի բուն իմաստը, այն դեպքում երբ օրենք իմաստը շատ պարզ է: Օրենքն է ընդամենը փորձում էր լեգալացնել այն վիճակը, որն այսօր ունենք»,-iravunk.com-ի թղթակցի հետ զրույցում անդրադառնալով այսօր քվերարկության դրված «խոպանչիների մասին» անունը ստացած օրենքի բուն նպատակին, ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր ԽՈՍՐՈՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ:
- Տեսեք, այսօր մեր համաքաղաքացիներից շատերը օբյեկտիվ պատճառներով մեկնում են ՌԴ աշխատելու որեւիցէէ ֆիզիկականան կամ իրավաբանական անձի մոտ` երբեմն առանց պայմանագրի երբեմն անօրինական, բայց ամեն դեպքում հանուն եկամտի գնում են այդ ռիսկին: Ըստ այդմ էլ օրենքը առաջարկում է հետեւյալը ասում է` եկեք, որ ոչ թե մեր քաղաքացիները գնան ՌԴ վարձու աշխատող դառնանան, այլ եկեք թող մեր քաղաքացիները մեր իրավաբանական անձի մոտ ընդունվեն աշխատանքի` իրավաբանական անձը պայմանագիր կնքի, մրցույթ շահի եւ ինքը շինարարական ծառայութնունները մատուցի ՌԴ-ում:
Հ.Գ. Օրենքի մասին առավել մանրամասն եւ թե ինչու են ընդդիմադիր գործիչները այն բացասական ֆոնի վրա փորձում ներկայացնել հանրությանը, կարդացեք «Իրավունքի» առաջիկա տպագիր համարում:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ
