Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ Գերմանիան հրաժարվել է Լեհաստանով տանկային շարասյուներ տեղաշարժելուց Լավրովը կասկածի տակ դրեց Գերմանիայի և Բրիտանիայի պաշտպանության նախարարների ադեկտվատությունը Զելենսկի. ԱՄՆ-ն Ուկրաինային չի փոխանցում նույնիսկ Եվրոպայի կողմից վճարված Patriot հրթիռները

ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԸ ԿԱՄԱՑ ՓՆԹՓՆԹՈՒՄ ՈՒ ՓՈՂ ԷԻՆ ՈՒԶՈՒՄ

Արխիվ 12-16

ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԸ ԿԱՄԱՑ ՓՆԹՓՆԹՈՒՄ ՈՒ ՓՈՂ ԷԻՆ ՈՒԶՈՒՄ

 

ԱԺ տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման հարցերի մշտական հանձնաժողովը մայիսի 4-ին կազմակերպել էր խորհրդարանական լսումներ` «Համայնքների խոշորացում» թեմայով: Մի քանի ժամ տեւած քննարկման ժամանակ ուշագրավ էր այն, որ կարծիքներ էին արտահայտում, պատասխանում, բանավիճում ու պարզաբանում միայն պատգամավորները, կառավարության ու հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները: Մինչդեռ «ձկան պես լուռ էին» ներկա համայնքապետերն ու մեծամասամբ մարզպետները, ինչի մասին, ցավով նշեց նաեւ հանձնաժողովի նախագահ, ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Ստեփան Մարգարյանը: Ավելին` վերջիններս ո՛չ լավ, ո՛չ վատ կարծիք չցանկացան արտահայտել «Համայնքների խոշորացման» մասին` հրաժարվելով զրուցել անգամ լրատվամիջոցների հետ: Հակառակ դրան, նրանցից շատերը հետեւելով ելույթներին` միայն լուռ փնթփնթում էին, թե ավելացրեք համայնքներին հասանելիք բյուջեն ու նոր մեզնից պահանջեք որակյալ կառավարում: Ինչեւէ, հատկանշական էր, որ քննարկման վերջում պետական աթոռների վրա դողացող ու պաշտոնից չազատվելու համար բոլոր բարձրաձայնված քննադատությունները կուլ տվող համայնքապետերը ոչ թե մտահոգված էին իրենց համայնքների բարօրության, այլ խմբովի «ծրագրեր էին» մշակում` օրվա «ուտուշ-խմուշը» կազմակերպելու մասին:


ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ