Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ Գերմանիան հրաժարվել է Լեհաստանով տանկային շարասյուներ տեղաշարժելուց Լավրովը կասկածի տակ դրեց Գերմանիայի և Բրիտանիայի պաշտպանության նախարարների ադեկտվատությունը Զելենսկի. ԱՄՆ-ն Ուկրաինային չի փոխանցում նույնիսկ Եվրոպայի կողմից վճարված Patriot հրթիռները

«ՈՒՂԻՂ 7 ՏԱՐԻ ՀՀՇ- Ն ՔԱՐՈԶՈՒՄ ԷՐ, ՈՐ ՖԱՇԻԶՄԻ ՀԱՂԹԱՆԱԿԸ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ԱՎԵԼԻ ՇԱՀԱՎԵՏ ԿԼԻՆԵՐ»

Արխիվ 12-16

«ՈՒՂԻՂ 7 ՏԱՐԻ ՀՀՇ- Ն ՔԱՐՈԶՈՒՄ ԷՐ, ՈՐ ՖԱՇԻԶՄԻ ՀԱՂԹԱՆԱԿԸ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ԱՎԵԼԻ ՇԱՀԱՎԵՏ ԿԼԻՆԵՐ»

 

Սոցիալիստական շարժման ղեկավար ՌՈԲԵՐՏ ԱՀԱՐՈՆՅԱՆՆ ուշագրավ հայտարարություն է տարածել, որտեղ դիմակազերծում է ՀՀ առաջին նախագահ, ՀԱԿԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանին ու նրա վարած ֆաշիստական քաղաքականությունը: Հրապարակման մեջ, որը Ռ. Ահարոնյանը վերնագրել է կոչով` «Լեւոն Տեր- Պետրոսյան մոտեցի՛ր, խոնարհվի՛ր, միգուցե քեզ ներեն», մասնավորապես ասված է. «Մեծ Հայրենական պատերազմի 70-ամյակն է: Ռուսաստանը, նախկին Սովետական միության պետությունները պատրաստվում են մեծ շուքով նշել ֆաշիզմի տապալման տարեդարձը: Մենք Հայաստանում ունենք Հայրենական պատերազմի 1500 վետերան: Մեծարում եւ խոնարհվում ենք նրանց առջեւ: Շնորհակալ ենք ձեզ մեր սիրելի տատիկ, պապիկներ եւ ներողություն ենք խնդրում, որ 1991- 1997 թ. Մեր, այդպես կոչված, նոր անկախականնեը` Լեւոն Տեր- Պետրոսյանի գլխավորությամբ, արգելել էին նշել այդ փառապանց տոնը Հայաստանում: Ուղիղ 7 տարի ՀՀՇ-ն  քարոզում էր, որ ֆաշիզմի հաղթանակը Հայաստանին ավելի շահավետ կլիներ: Պատկերացրեք քանի հազար վետերան, որորնք որ կյանքը դրեցին խաղաղություն հաստատելու համար մահացան որպես «ժողովրդի թշնամ»: Չէին պատկերացնում, որ կարող է գալ այդպիսի դարաշրջան, երբ հերոսները կքարկոծվեն պետության կողմից եւ այսօր այդ «իշխանավորները» կեղծ ժպիտով` ժողովրդի աչքին լավ երեւալու համար մոտենում են անհայտ զինվորի գերեզմանին եւ խոնարհվում»: Շարունակելով վերոնշյալ միտքը` Սոցիալիստական շարժման ղեկավարը դիմել է ԼՏՊ-ին. «Մեղքերի թողությո՞ւն ես անում, Լեւոն- Տեր Պետրոսյան, քո ՀՀՇ- ի եւ Ազգային Կոնգրեսի կազմով: Դու իրավունք չունես քո շքախմբով մոտենալու այդ սուրբ տեղին եւ ոչ միայն դու, այլ քո տեղծած ՀՀՇ- ն եւ Ազգային Կոնգրեսը: Մենք, իհարկե, կարող ենք ձեզ արգելել, պատ կազմել եւ թուլ չտալ մոտենալ, բայց մոտեցեք եւ իմացեք, որ ձեր կառավարման թվերին մահացած վետերաննների անեծքը կախված է ձեր գլխին: Մոտեցեք կրակին,խոնարհվեք եւ ներողություն աղաչեք, միգուցե ձեզ ներեն»:


ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ